«20 փաստ հայտնիների մասին» խորագրում այս անգամ բացահայտել ենք դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին: NEWS.am STYLE-ի թարմացված բլիցում Անահիտն անկեղծացել է իր բնավորությանն ու նախասիրություններին վերաբերող հարցերի շուրջ:
Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:
Տրամադրության շատ կտրուկ փոփոխություն՝ ուրախությունից մինչեւ լաց մեկ վայրկյանում:
Ունե՞ս մտածելակերպումդ հնաոճ գծեր. որո՞նք են դրանք:
Կարճ հագուստ երբեք չեմ հագնում. եթե հնաոճ է համարվում, ուրեմն՝ դա (ծիծաղում է):

Վատ սովորություններ, որոնցից հաջողվել է ազատվել, կամ պատրաստվում ես ազատվել:
Չունեմ այդպիսիք:
Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:
Դաշնամուրի չեմ գնացել, ցավոք…
Քանի՞սն են այն ընկերներդ, որոնց կարող ես վստահել ցանկացած գաղտնիք:
Մեկն է:
Եթե որեւէ խորհրդի համար կարիք լիներ դիմելու որեւէ պատմական կերպարի, ո՞վ կլիներ նա:
Գարեգին Նժդեհը:
Ամենասիրելի ֆիլմդ, որը կարող ես անդադար դիտել:
Շատ են... Հիմա կասեմ՝ «Փախուստ Շոուշենկից», ռոմանտիկներից էլ՝ «Շտապիր Սիրել»-ը:

Ավագ կոլեգաներիցդ ումի՞ց ես ամենից շատ սովորել:
Դավիթ Հակոբյանից՝ դերասան, ռեժիսոր, իմ վարպետ ու դասախոս:
Եթե կարողանայիր ստեղծել մի օրենք, որը մինչ օրս չկա, ո՞րը կլիներ դա:
Հեղինակային իրավունքի մասով հստակ օրենք կլիներ, ոչ թե ձեւական, այլ գործող ու հետեւողական կլինեի օրենքին:
Երբ 30 րոպե ազատ ժամանակ ես ունենում, ինչպե՞ս ես այն անցկացնում:
Կիթառ նվագելով ու երգ գրելով... Անպայման ստեղծագորոծում եմ:
Ամենասիրելի կերպարդ քո դերերից:
Օֆելյան՝ «Համլետ»-ից:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում քո մանկությունից:
Խաղերը, երեխաներով լի բակն ու անվերջ ուրախ ձայները...
Մանկությանդ ամենասարսափելի հուշը:
Երբ շատ ցուրտ էր, ու փայտ էինք կրում, որ տունը տաքացնեինք:
Ունակություն, որը կցանկանայիր ունենալ:
Բուժել հիվանդներին:

3 բան, որ կփոխեիր հայ հասարակության մեջ:
Կուզեի ատելությունը, նախանձն ու չարությունը վերանար...
Կյանքիդ ամենաազդեցիկ մարդը:
Վիգեն Չալդրանյան:
Ինչի՞ մասին նորություններին ես ամենից շատ հետեւում նյուզֆիդումդ:
Մշակութային նորություններին:

Ամենածիծաղելի բամբասանքը, որը քո մասին լսել ես:
Չեմ լսել (ժպտում է): Երեւի՝ մեջքիս հետեւում են բամբասում:
Ի՞նչ մեկ բառով կնկարագրես ընտանիքդ:
Խենթ ընտանիք:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
«Գիրացե՞լ ես»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Գեւորգ Սարգսյան, Պարգեւ Այդինյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով14:27, 21 սեպտեմբերի
Թեյախմության ժամանակ Արքայազն Չարլզի ամոթանքը սարսափեցրել է Ռեյգանին14:13, 21 սեպտեմբերի
Բրուքլին Բեքհեմը ցանկանում է գերազանցել իր ծնողներին իր միլիարդատեր աներոջ օգնությամբ