«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Գիտեի՞ք արդյոք.  «Մատրիցա․ վերաբեռնավորում». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22, 28 փետրվարի

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Վաչովսկի եղբայրների՝  2003թ.-ին նկարահանած «Մատրիցա․ Վերաբեռնավորում» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.«Մատրիցա. վերաբեռնավորում» և «Մատրիցա. հեղափոխություն» ֆիլմերը ստեղծվել են 2001թ. մարտից մինչև 2002թ. օգոստոսի 21-ը։ Միայն հատուկ էֆեկտների արժեքը գնահատվում է 100 մլն դոլար։

2.Ֆիլմը գրանցվել Է «Գինեսի ռեկորդների գրքում» որպես «առավել տարածված», քանի որ այն կինովարձույթ է ներկայացվել 8517 օրինակով:

3.Վաչովսկի եղբայրներին առաջարկել են «Բեթմեն. սկիզբ» ֆիլմը նկարահանել, բայց նրանք հրաժարվել են՝ նախապատվությունը տալով «Մատրիցայի» շարունակություններին։

4.Կինոնկարի արտադրության ժամանակ Քերրի-էն Մոսսը կոտրել է ոտքը, Լորենս Ֆիշբեռնը՝ ձեռքը, իսկ Հյուգո Ուիվինգը վնասել է ծոծրակի ողը:

5.«General Motors» ընկերությունը 300 մեքենա է զոհաբերել նկարահանումների ժամանակ օգտագործելու համար, նկարահանումների ընթացքում բոլոր 300-ը ջարդվել են։

6.Կիանու Ռիվզը հրաժարվել է տոմսերի վաճառքից իրեն հասանելիք բաժնեմասից, որը կազմում է մոտ 38 մլն դոլար, այն բանից հետո, երբ պրոդյուսերները կասկածել են, որ կինոնկարը կարող է փոխհատուցել հատուկ էֆեկտների ծախսերը:

7.Սերաֆի դերը հատուկ գրվել է Ջեթ Լիի համար։ Այն բանից հետո, երբ նա մերժել է առաջարկը, դերը նորից գրվել է Միշել Յեոյի համար, սակայն նա նույնպես հրաժարվել է։ Արդյունքում դերը ստացել է Քոլին Չոուն։

8.Վաչովսկիները շատ էին ցանկանում ստանալ Շոն Քոներին, առաջին ֆիլմի համար նրան առաջարկում էին Մորփեոսի դերը, որից Շոնը հրաժարվել է։ Այս անգամ նրան առաջարկել են Ճարտարապետի դերը, սակայն նա դրանից էլ է հրաժարվել՝ մերժումը կրկին պատճառաբանելով հանգամանքով, որ չի կարողանում հասկանալ ֆիլմի գաղափարը։

9.Նեոյի մենամարտի տեսարանը Սմիթի գործակալի բազմաթիվ պատճենների դեմ նկարահանվել է 27 օրվա ընթացքում: Դրան մասնակցել են ինչպես կենդանի մարդիկ, այնպես էլ համակարգչային կերպարներ։

10.Մերովինգենի շքախմբի մարտի եւ երկվորյակների հետապնդման դրվագներն արժեցել են մոտ 40 մլն դոլար: Այն ներառել է նաեւ եռագիծ 2.25 կիլոմետր մայրուղու կառուցումը։

11.Ավստրալիայում նկարահանումների ժամանակ տեղի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ 4 ժամով կասեցվել է Սիդնեյում ամբողջ երթեւեկությունը։ Դա արվել է անվտանգության ապահովման համար ՝ ուղղաթիռով դրվագների նկարահանման ժամանակ, որը թռչել  է քաղաքի վրայով ՝ չափազանց ցածր բարձրության վրա։ Փողոցներում ոչ միայն փակել են երթևեկությունը, այլև մարդկանց տարհանել որոշ շենքերից։

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search