Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ՝ փետրվարի 28-ին, կայացավ Նար-դոսի «Մեր թաղը» համանուն պատմվածաշարի բեմադրության առաջնախաղը: Սյուժեում ընդգրկված էին գրողի «Ինչպես բժշկեցին», «Հոպոպ», «Ինչ պատահեց, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սաքուլն ուխտ գնաց» գործերը: Բեմականացման հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է, որը նշում է՝ թեեւ ներկայացման պրեմիերան նախատեսված էր դեռեւս 2020-ին, կորոնավիրուսով պայմանավորված՝ այն հետաձգվել է.
«Թատրոնի ղեկավարությունը որոշել էր անդրադառնալ հայ դասականներից Նար-Դոսին, ում գործերն ընդգրկված են նաեւ դպրոցականների դասագրքերում: 2019 թվականի մայիսից սկսել ենք աշխատանքները, թատրոնի համար նման բեմ ստեղծելը բավական բարդ ու ծավալուն աշխատանք էր: Սկզբում վարպետները մեզ ճիշտ չէին հասկացել, հետո ամեն բան ստացվեց: Ինչ վերաբերում է պրեմիերային՝ այն նախատեսված էր 2020 թ-ի մարտի 5-ին, սակայն կորոնավիրուսով պայամանվորված՝ հետաձգվեց, հետո եղավ պատերազմը, եւ, իրականում, բոլորս ավելի տխուր ենք այժմ»,-հավելեց նա:
«Մեր թաղը» ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի դերասանական կազմի 70 տոկոսը՝ 22 դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Արթուր Կարապետյանը, Արեւ Սանթրոսյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթեւոսյան, դերասաններ՝ Սամվել Օհանյանը, Մարիամ Ղազանչյանը, Սամվել Դանիելյանը, Վիգեն Թադեւոսյանը, Սիրանուշ Լազյանը, Վահան Միրաքյանը, Նազիկ Բաղդասարյանը, Անդրանիկ Հակոբյանը, Անահիտ Ղուկասյանը, Դիանա Խերանյանը, Մարիետտա Նազարյանը, Անի Վարդանյանը, Ռուզաննա Փարամազյանը, Կոնստանտին Կոզմանովը, Տրդատ Մակարյանը, Սեյրան Մովսիսյանը եւ Ալեքս Հակոբյանը: Ներկայացման բեմանկարիչն Անտոն Քեշիշյանն է, զգեստների հեղինակը՝ Մարինե Թադեւոսյանը, իսկ երաժշտությունը գրել է ՀՈՂ-ը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ