«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Անժելիկա Ալֆերովա-Հարությունյան. «Հայաստանի եւ հայկական մշակույթի հանդեպ սերը ռուս մայրս է ներարկել»

20:18, 18 սեպտեմբերի

Ձեր մանկությունն ու պատանեկությունն անցել են Սարատովում: Հայաստանի հանդեպ սերը միանգամի՞ց ծնվեց, Jazz Parking նախագիծը Երեւանում ներկայացնելիս, թե՞ այն Ձեր ծնողներն են ներարկել:

Ծնողներս: Հորս կողմից այդ սերը բնական է, բայց մայրս սիրահարված էր հորս եւ Հայաստանին, այդ պատճառով Հայաստանի եւ հայկական մշակույթի հանդեպ կատարյալ սերը ներարկել է հենց ազգությամբ ռուս մայրս: Երբ երկրորդ եղբայրս է ծնվել (ես երկու ավագ եղբայր ունեմ՝ Աշոտն ու Անդրանիկը), նրանք 5 տարի Ստեփանավանում եմ ապրել: Մեր հայ հարազատները նույնիսկ ասում էին, որ Լարիսայի նման հարսները քիչ են: Մայրս գիտեր լեզուն, խոհանոցը, մշակույթը, սովորույթները, պարերը, երաժշտությունը: Մանկության տարիներից ինձ պատմում էր Հայաստանի մասին, կարդում եւ ինքն էլ բանաստեղծություններ էր գրում Սեւանի վրա պտտվող ճայերի ճիչի մասին: Պարզապես այն ժամանակ ես ամեն ինչ չէի հասկանում:

Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց սարսափելի սիրում եմ այն: Երբ առաջին անգամ համերգային շրջագայությամբ Երեւան եկա, հասկացա, որ իմ տարերքի մեջ եմ: Շատ լավ եմ հիշում Հայաստանում մանկությունս, բայց այդ սերը գիտակցեցի միայն 30 տարեկանում:

Իսկ ինչո՞ւ որոշեցիք ամեն դեպքում Ռուսաստանում ապրել:

Ես պարզապես ընտրություն չունեի. ոչ ոք ինձ չառաջարկեց Հայաստանում ապրել: 37 տարի է՝ ապրում եմ Ռուսաստանում, որոնցից վերջին 20 տարին՝ Մոսկվայում: Հորս եղբայրն ապրում էր Հայաստանում, տատիկիս եւ պապիկիս հետ, իսկ իմ ծնողները մնացին Սարատովում, որպեսզի մորս ծնողների հետ լինեն: Բայց մենք մշտապես այցելում էինք միմյանց:

 

Ինչ-որ առիթով Դուք ասել եք, որ քաղաքային բնակիչ չեք: Նույնիսկ չեք սիրում տանից դուրս գալ

Ես ընդհանրապես չեմ սիրում տանից դուրս գալ: Ներկայում ես բնակվում եմ բուսաբանական այգու շրջանում: Այնպիսի զգոցողություն ունեմ, որ քաղաքից դուրս եմ բնակվում: Եվ եթե Jazz Parking-ի գործերով կամ ղեկավարության հետ խորհրդակցության գնալու կարիք չկա, ես երբեք դուրս չեմ գալիս իմ թաղամասից:

 

Ձեր ծնողները երաժշտության հետ որեւէ առնչություն ունե՞ն:

Հայրս պարզապես սիրում է երաժշտությունը: Առաջին նվերը, որ նա միշտ պատվիրում է, հնարավորինս շատ սկավառակներն են, բայց պրոֆեսիոնալ մակարդակով երբեք երաժշտությամբ չի զբաղվել: Որքան էլ զարմանալի է, հայերը շատ երաժշտական ժողովուրդ են համարվում, բայց իմ հայկական արմատներում բժիշկներ եւ լեզվաբաններ են: Իսկ ահա ռուսական կողմի հարազատներս երաժշտության հետ անմիջական առնչություն ունեն: Տատիկս ռոմանսներ էր երգում, մայրս հրաշալի դաշնամուր էր նվագում, իհարկե, սիրողական մակարդակով: Ես ու եղբայրս հաճախում էինք դաշնամուրի դասերի, եւ նա ստիպված էր մասնակցել դրան:

Ձեր հարազատներից ո՞վ է ավելի մեծ ազդեցություն ունեցել երաժշտությամբ զբաղվելու որոշում կայացնելու հարցում:

Երբ ես 6 տարեկան էի, տատիկս ինձ Էլլա Ֆիցջերալդի սկավառակ նվիրեց: Այն ժամանակ որտեղի՞ց էր այդ գտել՝ անհասկանալի է: Հայկական ընտանիքներում ընդունված է երեխաներին երաժշտական դպրոց տանել՝ անկախ նրանից, ուզո՞ւմ են այդ, թե՝ ոչ: Ձեռքս բռնեցին, տարան առաջին դասարան եւ, զուգահեռաբար, երաժշտական դպրոց՝ լսումների: Մանկության տարիներին ես ատում էի երաժշտությունը: Միայն 15 տարեկանում հասկացա, որ երաժշտությունը հրաշալի բան է: Ես հասակակիցներիս հետ սկսեցի լսել Բրեյքերներին, Մարսալիսին, Էլլա Ֆիցջերալդին, Չակ Խանին. ահա այսպիսի փունջ էր: Ամեն ինչ արդեն հասանելի էր: Իհարկե, ինտերնետ դեռեւս չկար, եւ մենք ստիպված էինք միմյանցից ձայնագրել դրանք: Ես հսկայական ձայնադարան ունեի: 16 տարեկանում ընդունվեցի Սարատովի երաժշտական ուսումնարանի նախապատրաստական բաժին, էստրադային-ջազային վոկալ մասնագիտությամբ, եւ միայն այդ ժամանակ հասկացա, որ երաժիշտ եմ:

Ձեր դուստրը երաժշտությամբ զբաղվելո՞ւ է:

Ես շատ եմ մտածել այդ մասին: Ինչպես բոլոր մայրերը, ես նույնպես երազանք ունեմ. ցանկանում եմ, որ նա լեզվաբան դառնա, մի քանի օտար լեզու իմանա՝ իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն: Օրերս մենք միասին մանկական խանութում էինք, որտեղ երաժշտական բաժին կար: Վաճառվում էին նոտայի տետրեր՝ երաժշտական տարբեր գործիքների նկարներով: Նա թմբուկով տետր վերցրեց ասաց, որ թմբկահար է դառնալու: Ես հարցրեցի. «Ինչո՞ւ, որովհետեւ հայրի՞կն է թմբկահար»: Նա պատասխանեց. «Այո՛, եւ այդ ինձ դուր է գալիս»: Սոֆյան ռիթմի հրաշալի զգացողություն ունի եւ կատարյալ մաքրությամբ է երգում: Այնպիսի զգացողություն ունեմ, որ ամեն դեպքում նա երաժիշտ է դառնալու: Հիմա 4 տարեկան է, եւ ես նրան արդեն գրանցել եմ երաժշտական դպրոցում եւ անգլերենի անհատական պարապմունքի:

Չիրականացված երազանքներ, ծրագրեր կա՞ն:

Միշտ կարծել եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Արդեն 6 տարի է, որ ծանոթացել եմ ամուսնուս հետ: Հարսանիքից 2 ամիս անց իմացա, որ մայր եմ դառնալու: Զուգահեռաբար երկու երեխա ունեցա. Jazz Parking նախագիծը եւ Սոֆյան: Այդ պատճառով, իմ ընտանիքը՝ ամուսինս, դուստրս եւ իմ նախագիծը, իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են: Ես հրաշալի հարաբերություններ ունեմ հարազատներիս հետ, սեր եւ համաձայնություն՝ եղբայրներիս հետ: Մենք բոլորս շատ տարբեր ենք, յուրաքանչյուրս իր սեփական աշխարհն ունի, բայց ես նրանց ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կան եւ պարզապես սիրում եմ նրանց բոլորին:

Հարցազրույցը տրամադրել է Jazz Parking


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search