Եկատերինբուրգից դպրոցական աղջիկը Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում մասնակցել է Dolce & Gabbana նորաձեւության տան ցուցադրությանը։ Տեղեկությունը հրապարակվել է «Моменты» լրատվական գործակալության կայքում։
18-ամյա Ալեքսանդրա Սեմյոնովան պատմել է, որ անկախ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մտցված սահմանափակումներից, իրեն հաջողվել է աշխատանքային վիզա ստանալ եւ Եվրոպա մեկնել։ Նրա խոսքով՝ լյուքս դասի ապրանքանիշի հիմնադիրներից մեկին՝ Դոմենիկո Դոլչեին, դուր է եկել իր արտաքինը, ինչի արդյունքում նա իրեն ընտրել է դեֆիլեին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել մարտի 1-ին։
Ըստ հրապարակման՝ դիզայներներն ընդհանուր քասթինգ չեն անցկացրել, այլ մոդելներին ընտրել են լուսանկարներով։ Նրանք պոտենցիալ մասնակիցներին գրասենյակ են հրավիրել, ուր դիտել են նրանց պորտֆոլիոն, ապա անձնական հանդիպում կազմակերպել նրանց ու նորաձեւոյթյան տան ղեկավար Դոմենիկո Դոլչեի հետ։
Անվտանգության նկատառումներից ելնեկով՝ դեֆիլեն անցել է առանց հանդիատեսի։ Սեմյոնովան խոստովանել է, որ հյուրերի բացակայության պատճառով «շոուի ընթացքում չի եղել այն էներգիան, որի համար սովորաբար սիրում են ցուցադրությունները»։ Անկախ դրանից՝ նա Դոմենիկո Դոլչեի հետ աշխատանքից դրական հույզեր ունի, քանի որ նա անձամբ է շփվել մոդելների հետ ու քաջալերել նրանց։
«Ես բազմաթիվ դրական հույզեր եմ ստացել շոուի ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո, երբ դիտում էի ցուցադրության լուսանկարներն ու տեսագրությունները»,- նշել է աշակերտուհին։ Պարբերականի հաղորդմամբ՝ մոդելը շարունակում է Միլանում նկարահանվել տարբեր ամսագրերի համար եւ մոտակա մի քանի ամիսների ընթացքում չի ծրագրում Ռուսաստան վերադառնալ։
Դեկտեմբերին ռուս մոդելը նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդում։ TikTok-ի աստղը, որը համացանցում հատնի է 620sq կեղծանվամբ, հրապարակված տեսանյութում պարում է սպիտակ ֆոնին։ Նրան նկարել են կրծկալի տեսքով սեւ տոպով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը