Հայտնի ռեփ-կատարող Նիկի Մինաժի ամուսին Քենեթ Պետտին դատապարտվել է 1995 թվականին բռնաբարության փորձի համար: Նրա զոհն այն ժամանակ 16 տարեկան էր։ Դրա համար նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։
The Blast հրատարակության նոր հետաքննության մեջ նշվում է, որ 42-ամյա Պետտիի զոհը, որը, 38-ամյա Մինաժի խոսքով, այն ժամանակ նամակ է գրել դատավորին, որպեսզի հրաժարվի իր ամուսնու հասցեին մեղադրանքներից, երբեք դա չի արել: Զույգին նա մեղադրել է ահաբեկման մեջ։

Ջենիֆերի կեղծանվամբ նա պատմել է, որ նա եւ Քենեթը եղել են 16 տարեկան, երբ նա հարձակման է ենթարկվել տղամարդու կողմից։ Նա հերքել է Մինաժի խոսքերն այն մասին, որ կամավոր ցանկացել է հրաժարվել ցուցմունքներից՝ հայտարարելով, որ անցյալ տարի իրեն հետապնդել են ամուսինների վարձած մարդիկ: Նա նաեւ պնդել է, որ ինչ-որ մեկը զույգի անունից իրենց հարյուր հազարավոր դոլարներ է առաջարկել։
Նա պատմել է, որ հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ Պետտին ձերբակալվել է այն բանի համար, որ չի գրանցվել սեռական հանցագործություններ անձանց ռեեստրում, երբ տեղափոխվել է Լոս Անջելես: Այժմ նա կարող է դրա համար բանտ նստել։
Բացի այդ, նա հայտարարել է, որ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով անցյալ տարի մի քանի անգամ ստիպված է եղել տեղափոխվել: Ջենիֆերը նաեւ պատմել է, որ մի տղամարդ, ով անցյալ տարի կապվել է իր հետ, Մինաժի անունից իրեն առաջարկել է անհրաժեշտ ողջ օգնությունը, ներառյալ՝ Կալիֆորնիա մեկնելու հրավերը:

Լսիր, ես պարզապես ցանկանում եմ եմ, որ դու իմանաս՝ դա իսկապես տեղի է ունեցել, - ի պատասխան Մինաժին հայտարարել է Ջենիֆերը։
Այժմ Ջենիֆերը կրկին տեղափոխվել է այն վայրը, որտեղ իրեն անվտանգ է զգում։ Նա վարձել է փաստաբան եւ հույս ունի, որ արդարություն կհաստատվի։
Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ չի կարելի նման բաներ անել եւ ջրից չոր դուրս գալ։ Իսկ կանայք, ովքեր ենթարկվել են բռնության, չպետք է վախենան, որ ճշմարտությունն են ասում, - հավելել է նա։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին