NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Վաչովսկի եղբայրների՝ 2003թ.-ին նկարահանած «Մատրիցա․ Հեղափոխություն» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Յեն Բլիսը ֆիլմում դեր է ստացել մասամբ Հյուգո Ուիվինգի հետ իր արտաքին նմանության շնորհիվ:
2.Մեքենաների աշխարհի և Մատրիցայի միջև, կայարանի անվանումը Mobil Ave. Է: Mobil-ը Limbo-ի գրաշրջությունն է (անագրամա), ինչը թարգմանաբար նշանակում է քավարան, դրախտի եւ դժոխքի միջեւ վայրը։

3.Նեոյի եւ Սմիթի միջեւ եզրափակիչ մարտի երաժշտական թեմայի անվանումը «Neodämmerung» է, այն գալիս է գերմանական «Gotterdämmerung» բառից (բառացիորեն «աստվածների մթնշաղ»): Սա նաեւ Վագների «Նիբելունգների մատանին» օպերայի մի հատվածի անունն է։ «Gotterdämmerung»-ում խոսվում է աստվածների միջեւ վերջին ճակատամարտի մասին, որը հանգեցրեց նրանց վերացմանը:
4.Փողոցը, որտեղ Նեոն եւ Սմիթը մարտնչում են ֆիլմի վերջում, նույն փողոցն է, որտեղից Նեոն զանգահարում էր «Մատրիցայի» եզրափակիչ դրվագում:
5.Դերասանուհի Գլորիա Ֆոսթերը, որը խաղացել է Պյութիայի դերում առաջին երկու մասերում, մահացել է մինչեւ երրորդ ֆիլմում իր դերը կատարելը։ Նրան փոխարինել է դերասանուհի Մերի Էլիսը: Ռեժիսորները սյուժեում այդ կապակցությամբ վերապահում են ավելացրել, որպեսզի արդարացնեն հերոսուհու արտաքին տեսքի փոփոխությունը։

6.«Կամերտոն» (360 աստիճանով պտտվող) կոչվող մեքենան հատուկ նախագծված է եղել, որպեսզի Նեոն ու Սմիթը կռվեն օդում՝ երկինք բարձրանալով։
7.Հատուկ էֆեկտների թիմը, ստիպված է եղել երկու ամիս ծախսել, որպեսզի սարք մշակի ՝ անձրեւի կաթիլների կատարյալ համաչափ ընկնելու համար։
8.«Մատրիցայի» բոլոր երեք ֆիլմերում պարային ակումբի ոճով առնվազն մեկ տեսարան կա։ Եռերգության այս մասում դա Մերովինգենի ակումբն է։

9.Ֆիլմի եզրափակիչ փուլում հանդիսատեսը եռերգության ընթացքում առաջին անգամ տեսնում է կանաչ գույներ և երկնագույն երկինք Մատրիցայի ներսում։
10.Ֆիլմի վերջին դրվագում նստարանը, որի վրա նստած է Պատգամախոսը, ունի «Թոմաս Անդերսոնի հիշատակին» գրությամբ փոքրիկ մետաղական ցուցանակ։
11.Ֆիլմը կինովարձույթում 427 343 298 դոլար է վաստակել։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:49, 17 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը գրավիչ կերպարով էր՝ Լյուիս Հեմիլթոնի հետ Փարիզում հանդիպման ժամանակ10:25, 17 սեպտեմբերի
«Մենք շուտով կմոռանանք նրան». Դիանայի եղբայրը բացահայտել է Չարլզի ցնցող խոսքերը նրա մահից հետո09:00, 17 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 16 սեպտեմբերի
«ChatGPT-ն համոզել էր ինձ, որ ես Հիսուսն եմ». ամերիկացին դատի է տվել OpenAI-ին՝ ինքնասպանության փորձի համար22:28, 16 սեպտեմբերի
Ապոկալիպսիսից հետո փողի կարիք չի լինի. ներդրողն անվանել է նոր համաշխարհային արժույթը՝ Pokémon քարտեր21:34, 16 սեպտեմբերի
1.7 միլիոն դոլար Աստերիքսի համար. փոքրիկ նկարը խելահեղ պայքար է հրահրել աճուրդում20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից