Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

2021 մազերի գունավորման թրենդները․ հարցազրույց Անի Մինասյանի՝ Լոս Անջելեսի Ստուդիո KAY սրահի ոճաբան-քոլորիստի հետ

15:57, 12 մարտի

Թվում է՝ ամեն ինչ արդեն վաղուց մտածված է, ինչու՞ է պետք նոր հեծանիվ հորինել։ Բայց ոճաբանի երևակայությանը սահման չկա․ նա անընդհատ մի նորություն հնարում են, ստեղծում նոր միտումներ։ Մազերի ներկման որոշ եղանակներ կարելի է արդեն դասական համարել, որոշներն այլևս չեն օգտագործում, իսկ կան եղանակներ, որ վերջին տարիներին մեծ փոփոխությունների են ենթարկվել։ Մազերի գունավորման 2021 ամենաթրենդային տեխնիկայի, խնամքի ու կատարելության հավերժական փնտրտուքի մասին զրուցել ենք Լոս Անջելեսի  ամենաճանաչված վարսահարդարման ստուդիաներից մեկի՝ Studio Kay—ի ոճաբան-քոլորիստ, տաղանդավոր ու գեղեցիկ հայուհի Անի Մինասյանի հետ։ 

Լուսանկարները՝ elzhbettakirakosyan-ի։

- Անի, շնորհակալ եմ, որ ժամանակ եք հատկացրել հարցազրույցին։ Ձեր ինսթագրամյան էջն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ ունեք ձեր չկրկնվող ձեռագիրը։ Ինչպե՞ս եք արել ձեր առաջին քայլերը։ 

 Մանկուց ինձ մոտ լավ էր ստացվում վարսահարդարումը։ Երիտասարդ տարիքում հաճախ էի հարդարում ընկերներիս ու իմ մազերը։ Պատանեկության տարիներին դրան ավելացավ դիմահարդարումը։ Հաճախ միջոցառումներից առաջ ընկերներիս էի օգնում պատրաստվել։ Մի օր էլ ընկերուհիս՝ Անուշը, ինձ մի հարց տվեց, որը դեռ երկար պտտվում էր գլխումս․ ինչու՞ չես մասնագիտանում այս ոլորտում։ Հենց այդպես էլ ամեն ինչ սկսեց։ Ես ընտրեցի վարսահարդարի լիցենզիա ստանալու և զուգահեռ աշխատելու տարբերակը։ Ներկայումս Studio Kay սրահում տարածք եմ վարձակալում՝ շարունակելով սովորել ու աշխատել, հետ չմնալ թրենդներից ու դրանք միանգամից կիրառել իմ առօրյա գործի մեջ։ 

 Բացի այդ, ես փորձում եմ ստացած գիտելիքներս ու փորձս կիսել հաճախորդներիս ու հետևորդներիս հետ, ինչը խորհուրդ կտամ նաև սկսնակ մասնագետներին։ Ես ունեմ նաև հոգեբանի կրթություն, ինչը շատ օգնում է հաճախորդների հետ շփման, նրանց կարիքների վերհանման ու իրենց երազանքի մազի գույնը ստանալուն։ 

- Կպատմե՞ք՝ ո՞րն է 2021 թվականի մազի ներկման ամենաթրենդային տեխնիկան։  

Կան բազմաթիվ արդի ու արդյունավետ տեխնիկաներ։ Ամենաարդին, թերևս, բալայաժն է, որը, ինչպես նորաձևության շատ այլ «նոր» միտումներ, լավ մոռացված հինն է։ Տեխնիկան ստեղծվել է Ֆրանսիայում 70-ական թվականներին ու հիմա մեծ ժողովրդականություն է վայելում։ Բալայաժի արդյունքում ստացվում է արևի տակ գունային բնական փոփոխության ենթարկվող մազերի էֆեկտ։ Կարևոր է չշփոթել բալայաժը օմբրեի հետ։ Տեսեք․ օմբրեի դեպքում մուգ երանգի մազերին հորիզոնական հաջորդում են բաց երանգի մազերը, իսկ բալայաժի դեպքում այդ հստակ բաժանումը չկա․ բաց գույնը ինչ-որ հատվածում կարող է ավելի ցածր լինել, ինչ-որ տեղ՝ մազարմատին ավելի մոտ։ Սա թույլ է տալիս ավելի բնական երանգավորում ստանալ։ 

- Ի՞նչն է ամենաշատը ազդում մազերի որակի ու առողջության վրա։

Առողջ մազերը խնամք ու հոգատարություն են պահանջում։ Դրանց արտաքին տեսքի ու առողջության վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ․ սննդակարգ, ապրելակերպ, կլիմա, արտաքին գործոններ՝ աղտոտված շրջակա միջավայր, սիգարետի ծուխ, չոր օդ։ Փորձելով մեր արտաքին տեսքն ու ոճը մազերի միջոցով փոփոխել, մենք ինքներս ենք հաճախ վնասում մեր իսկ մազերը ոչ գրագետ գունաթափման, ջերմային կամ մեխանիկական ազդեցության ենթարկելու արդյունքում։ Չափազանց կարևոր է հիշել, որ մազերը մեր օրգանիզմի մի մասն են․ դրանք առանձին դիտարկելն ի սկզբանե սխալ է։ Տեսեք․ երբ դուք քաշ կորցնելու համար որոշում եք խիստ դիետա պահել, ձեր օրգանիզմն ու մազերը չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ, երբ յուղոտ ուտելիք եք օգտագործում, օրգանիզմ է մտնում մեծ քանակությամբ ճարպ, ինչը չի կարող չազդել մազերի արտաքին տեսքի վրա, երբ սիգարետ եք ծխում, ծխում առկա վնասակար նյութերը թե՛ ներքին, թե՛ արտաքին ներգործություն են ունենում մազերի փայլի ու որակի վրա։ Ի վերջո, անքնությունն ու սթրեսը մազաթափության հիմնական պատճառներից են։ Այսպիսով, սեփական օրգանիզմի ու մազերի մասին հոգ տանելը իրարից բաժանել չի կարելի։ Պետք է սիրեք ու խնամեք ձեզ ու ձեր մարմինը․ արդյունքը նկատելի կլինի այդ թվում նաև առողջ մազերի տեսքով։ 

- Ինչպե՞ս է պետք խնամել վնասված մազերը։

Առաջին քայլը մազերի վրա ազդող վնասակար գործոնների վերլուծությունն է։ Եթե մազերը վնասվել են ներկելու արդյունքում, դրանք հիմնականում ավելի չոր ու փխրուն են դարձել։ Այստեղ օգնության կգան կերատինային ու կոլագենային հիմքով յուղերը, շիճուկներն ու դիմակները։ Օգտակար են նաև գույնի հագեցվածությունը պահպանող խոնավեցնող ու սնուցող կոնդիցիոներները։ Եթե որոշել եք ավելորդ քաշից ազատվել, անպայման հետևեք, որ սննդակարգում լինի բավարար քանակությամբ սպիտակուց, քանի որ մազերը 97%-ով բաղկացած են ծծումբով ու հանքանյութերով հարստացված կերատինի սպիտակուցից։ Հետևաբար, սննդակարգի մեջ սպիտակուցով հարուստ ձուկ ու թռչնամիս, ընկույզ, հնդկացորեն ու ոլոռ ներառելը պարտադիր է։ Եթե ծխում եք, նորություն չեմ ասի, եթե խորհուրդ տամ թողնելը։ Ծխից ու սիգարետի կպչուն հոտից խուսափելու համար տարբերակ է նաև սիգարետի փոխարինումը առանց կրակ ու ծուխ աշխատող սարքերով։ 

- Ի՞նչ խորհուրդ կտաք նորաձևությանը հետևող կանանց ու աղջիկներին․ երկա՞ր, թե՞ կարճ մազեր ունենալ:

Թե՛ երկար, թե՛ կարճ մազեր ունենալն ինքնաարտահայտման միջոց է, ու պետք է հաշվի առնել տարբեր հանգամանքներ․ եղանակը, ձեր աշխատանքի բնույթը, միջին շաբաթական ժամանակը, որ պատրաստ եք նվիրել ձեր մազերի խնամքին։ Մի բան, որ երբեք չի դադարում կարևոր լինել, առողջ ու խնամված մազերն են։ Արդի թրենդ են բազմաշերտությունն ու ասիմետրիան, որ տեղին են և՛ երկար, և՛ կարճ մազերի դեպքում։ Պետք է հիշել, որ բարդ սանրվածքները վաղուց արդեն անցյալում են։ Դրանք կարելի է կիրառել հատուկ առիթներին, բայց այն արագությունը, որով ժամանակակից աշխարհը առաջ է սլանում, պահանջում է նվազագույն ջանքեր ու առավելագույն արդյունք։ Հիմա թրենդային ու մոդայիկ սանրվածքը պետք է լինի հասարակ, տեղին գրեթե ամեն առիթի համար ու չպահանջի շատ ժամանակ։ 

- Ո՞րն է դեպի հաճախորդի սիրտը տանող ամենակարճ ճանապարհը:

Կարծում եմ, երբ խոսքը մազերի խնամքին է վերաբերվում, «հաճախորդ» հասկացությունը հնացել է։ Պետք է անցնել գործընկերական հարաբերությունների։ Օրինակ, եթե շաբաթական երկու-երեք անգամ այցելեք մարզասրահ մեկ ժամով, իսկ հետո ռեստորան գնաք ու յուղալի, դժվարամարս սնունդ ուտեք, արդյո՞ք կհասնեք ցանկալի արդյունքի։ Դժվար թե։ Անգամ այն դեպքում, երբ ունենաք ամենալավ մարզիչը։ Մազերի խնամքը միայն վարսահարդարի գործը չէ։ Դա է պատճառը, որ ես ու իմ հաճախորդները գործընկերներ ենք․ համագործակցում ենք, որպեսզի իրենց մազերն ավելի առողջ ու խնամված լինեն։ Դա ամենօրյա աշխատանք է, որին պետք է պատրաստ լինել, եթե իսկապես ուզում ես արդյունքի հասնել։ Հաճախորդներն էլ պետք է նպատակասլաց լինի․ եթե ես խնդրում եմ հաջորդ անգամ գալ երեք ամսից, պետք է գալ երեք ամսից։ Եթե վեց ամսից եք գալիս, պետք է զրոյից սկսել․ դրանից վերջնական արդյունքն է տուժում։ Նույնը վերաբերվում է նաև մազերի ամենօրյա խնամքին, համապատասխան միջոցներով լվանալուն ու ճիշտ հետևելուն։ 

- Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա ոճաբան-վարսահարդարներին։

Կատարելությանը սահման չկա։ Աշխարհը գլուխը կորցրած առաջ է վազում, ու եթե չհասցնես բռնել միտումները, դու արդեն անցյալ ես։ Ցանկացած ոլորտում թրենդներին համընթաց քայլելը հնարավոր է միայն գերազանցության ձգտելու ու սովորելը չդադարելու արդյունքում։ Օրինակ, ես չունեմ նախընտրած մազի ներկ կամ խնամքի միջոցներ․ դա վտանգավոր ճոխություն է։ Ամեն օր հայտնվում են նոր խնամքի միջոցներ, նոր տեխնիկաներ ու նոր արտադրանք, որն ավելի արդյունավետ է, քան նախորդ սերունդը։ Պետք է տեղյակ լինել ամբողջ ոլորտից, որպեսզի այցելուներին էլ կարողանաս ճիշտ ուղղորդել։ Հետևաբար, պիտի միշտ բաց լինես նորին ու չդադարես փորձելը։ 

Կա ևս մի կարևոր բան․ երբեք չտրվեք այն խաբկանքին, որ հաճախորդն իր ծոծորակը չի տեսնում։ Այլ խոսքերով ասած, անգամ եթե աշխատում եք մազերի ստորին շերտի հետ, առավելագույն ջանք դրեք ձեր աշխատանքի մեջ։ Հավատացեք․ որակը միշտ էլ տեսանելի է։  

Ես միշտ էլ մի նպատակի համար եմ աշխատել․ հաճախորդը պետք է դուրս գա գեղեցկության սրահից՝ իրեն վստահ ու գեղեցիկ զգալով։ Եթե ի սկզբանե տրամադրվածությունն ու նպատակը դա լինեն, բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են։ 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English


  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ