Երգչուհի Անաստասիա Ստոցկայան բաժանվել է հայ ամուսնուց՝ գոծարար Սերգեյ Աբգարյանից։ Արտիստի խոսքով՝ ինքն ու ամուսինը բաժանվել են մոտ երկու տարի առաջ։ Այդ ամբողջ ընթացքում նրանք լայն հանրությունից թաքցրել են բաժանումը, իսկ այժմ 38-ամյա աստղը հայտնել է, որ իրենց հարաբերություններն ավարտվել են։
«Ռուսական ռադիոյի» եթերում Յուլյա Բարանովսկայան «Все к лучшему» հաղորդման ընթացքում հարցրել է, թե ինչպես են նրանք ու երեխաները հաղթահարել ինքնամեկուսացման շրջանը։ Ի պատասխան արտիստն անսպասելիորեն հայտնել է, որ ինքն ու ամուսինը վաղուց միասին չեն ապրում։ «Հավանաբար հիմա թաքցնելու իմաստ չկա։ Ես ու ամուսինս երկուսուկես տարի միասին չենք ապրում», ասել է Անաստասիան։

Ստոցկայան նշել է, որ ինքն ու Սերգեյը ընկերական հարաբերություններ են պահպանում։ Երգչուհին խոստովանել է, որ կարող է հանգիստ խոսել ամուսնալուծության թեմայով, քանի որ բավական երկար ժամանակ է անցել, եւ բոլոր կրքերը հանդարտվել են։
Երգչուհու նախկին ամուսինը գրեթե ամեն օր հանդիպում է երեխաներին, քանի որ նրա համար կարեւոր են ընտանեկան արժեքները։ Ստոցկայան ու Աբգարյանը մեծացնում են երկու երեխաներին՝ իննամյա Սաշային եւ երեքամյա Վերային։ «Նա ամեն օր տեսնում է երեխաներին, որդուն շախմատի է տանում։ Նա հայկական ընտանիքից է, ուր երեխաներն ու ընտանեկան արժեքները մշտապես առաջին տեղում են»,- ասել է աստղը։
Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը