Հայտնի էստրադային երգչուհի Էռնա Յուզբաշյանը լրագրողներին պատմեց այն պատճառների մասին, թե ինչու չի կարողանում երգեր ձայնագրել այնքան հաճախ, որքան կցանկանար, ինչպես նաեւ, թե ինչ պատճառներով նա կարող է հրաժարվել ելույթ ունենալ Հայաստանում:
Երգչուհին, ով այժմ մշտապես բնակվում է ԱՄՆ-ում, այս օրերին Երեւանում է: Այստեղ նա հանդես է գալու համերգով Music Week in Yerevan փառատոնի շրջանակում:
«Եթե համերգը չի վճարվում, իհարկե, ես հրաժարվում եմ (ելույթ ունենալ-խմբ.), որովհետեւ ես այնքան էլ հարուստ կին չեմ հանուն խորհրդանշական «շնորհակալության» 15-ական ժամ թռչելու համար: Երեխեք, ես տուրիստի տպավորությո՞ւն եմ թողնում: Եթե ես գալիս եմ (համերգի-խմբ.), ուրեմն պետք է վճարվեմ: Եթե Մոսկվայում ապրեի, եւ ինձ համար տոմս գնեին, ես կասեի, որ խնդիր չկա»,- նշեց երգչուհին:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կաներ, եթե հարուստ կին լիներ, երգչուհին պատասխանեց. «Շատ բան կանեի: Բարեգործությամբ կզբաղվեի»,- նշեց նա: NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին էլ, թե ե՞րբ հնարավոր կլինի լսել երգչուհու նոր երգերն ու ծանոթանալ ալբոմներին, նա պատասխանեց.
«Հիմա մտածեք, թե որքան հաշվենկատ է Էռնա Նիկոլաեւնան… Ամեն ինչ գումարից է կախված: Երգն առանց գումարի չես ձայնագրի: Ցավոք, այնքան էլ լավ երգեր չեն գրում: Վերադառնալով հայկական դասական էստրադային` միշտ էլ կարելի է ինչ-որ բան գտնել: Ձայնագրել եմ Էլվինա Մակարյանի «Երկրորդ սեր» երգը՝ Արամայիս Սահակյանի խոսքերով, որի պրեմիերան բեմում կկայանա: Գուցե մեկ տարի անց եւս մի բան կձայնագրենք»,- ասաց երգչուհին եւ հավելեց, որ ստեղծագործական բազմաթիվ գաղափարներ ունի, եւ եթե հնարավորություն ունենար, տարեկան երկու ալբոմ կթողարկեր:
«Ես շատ եմ սիրում մեր հայ հանդիսատեսին, որովհետեւ հայ հանդիսատեսն ամենից ադեկվատ եւ շնորհակալ հանդիսատեսն է, բայց ես դեռեւս պատրաստ չեմ նման զոհերի»,- հավելեց երգչուհին:
Նա նաեւ իր կարծիքն արտահայտեց ժամանակակից հայկական էստրադայի մասին՝ հատուկ նշելով, որ ժամանակակից հայկական էստրադայի երգիչներից շատ է հավանում Սիրուշոյին, ով «շատ տաղանդավոր է եւ լավ ճաշակ ունի»: Ինչ վերաբերում է էստրադային երգչուհիներին ընդհանուր առմամբ. Յուզբաշյանի խոսքով, բոլորը գեղեցիկ ու երիտասարդ աղջիկներ են: Մեկը տաղանդավոր է, մյուսը`ոչ այնքան: Նա նկատում է նաեւ սերունդների փոփոխություն, իսկ փորձը տարիքի հետ է գալիս: Բայց ընդհանրապես, Էռնա Յուզբաշյանի կարծիքով, այսօր չափազանց մեծ թվով մարդիկ են երգում Հայաստանում:
Էռնա Յուզբաշյանը ծնվել է 1958 թվականին Երեւանում, սակայն մինչեւ 20 տարեկանն ապրել է Բաքվում, ուր տեղափոխվել էր հոր հետ: Այնուհետեւ երգչուհին նորից փոխադրվել է Երեւան: Բեմում առաջին քայլերն արել է 16 տարեկանում` որպես «Գայա» Պետական ջազային կվարտետի մենակատար: Ռոբերտ Ամիրխանյանի հետ համագործակցության շնորհիվ երգչուհին ելույթ է ունենում Դնեպրոպետրովսկում կազմակերպվող Սովետական երգի երիտասարդ կատարողների մրցույթում:
1982 թվականին ԽՍՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը երգչուհուն հրավիրում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում աշխատելու:
1994 թվականին երգչուհին տեղափոխվում է ԱՄՆ, սակայն մինչ օրս պարբերաբար այցելում է Հայրենիք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:25, 2 սեպտեմբերի
Հուանգի էֆեկտը. Ու՞մ հետ է Nvidia-ի գործադիր տնօրենը ճաշում, և ինչու են բաժնետոմսերը կտրուկ աճում հաջորդ օրը16:55, 2 սեպտեմբերի
Միջնադարյան գոբելենը՝ ֆալոսների առատությամբ, թաքցնում է սեքս–սկանդալը, որը կարող է վերաշարադրել եվրոպական պատմությունը16:16, 2 սեպտեմբերի
Հանթեր Բայդենը հայտարարել է, որ «48%–ով նույնասեռական է»15:23, 2 սեպտեմբերի
Հնագետները «լիովին վստահ» են, որ գտել են կորուսյալ քաղաքը, որտեղ Հիսուսը հրաշքներ է գործել14:33, 2 սեպտեմբերի
Karl Lagerfeld–ի նոր գովազդային արշավի կուլիսներում. Փերիս Հիլթոնը և նրա չիխուահուան՝ «այկոնիկ արքայադուստր» մականունով14:15, 2 սեպտեմբերի

13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը12:38, 2 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ընտանիքներին12:21, 2 սեպտեմբերի
Մադոննան անճանաչելի է. 68-ամյա փոփ թագուհին ապշեցրել է երկրպագուներին իր «երիտասարդ» դեմքով11:41, 2 սեպտեմբերի
Շերը պատերազմ է հայտարարել հարսին. երգչուհին նրան մեղադրել է որդու փողերի վրա աչք տնկելու մեջ11:18, 2 սեպտեմբերի
Բրիջիտ Մակրոնի դուստրը գնում է մոր հետքերով. նրա նոր ընկերը 20 տարով փոքր է իրենից