Nike-ը մեկնաբանել է Satan Shoes («Սատանայական կոշիկ») մարզակոիշիկների թողարկումը, որոնք ամերիկացի ռեփեր Lil Nas X-ը ստեղծել է բրուքլինյան «MSCHF» ընկերության հետ։ Satan Shoes-ի հեղինակները որպես հիմք վերցրել են Nike Air Max 97 մոդելն ու հայտարարել, որ կոշիկում մարդկային արյուն կա։
Այն պատրաստել է MSCHF-ի վեց աշխատակից. այս մասին The New York Times-ին հայտնել է ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դենիել Գրինբերգը։ Նա ընդոգծել է, որ արտադրության ընթացքում «մի փոքր» արյուն է օգտագործվել։ Մարզակոշիկի վրա առկա է LUKE 10:18 գրությունը․ այն հղում է կատարում Ղուկասի Ավետարանի հատվածին։ MSCHF-ն ընդհանուր առմամբ 666 զույգ կթողարկի (յուրաքանչյուրը 1018 դոլար):
The New York Times-ին տված հարցազրույցում Nike-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ընկերությունը ոչ մի կերպ կապված չէ ռեփեր Lil Nas X-ի կամ MSCHF-ի հետ։ «Nike-ը չի մշակել ու չի թողակել այդ կոշիկը, մենք այն հավանության չենք արժանացնում»,- հայտարարել է ապրանքանիշը։
«MSCHF» ընկերությունը Satan Shoes-ը ստեղծել է որպես Jesus Shoes շարքի շարունակություն. ընկերությունն այդ ժամանակ սուրբ ջուր էր օգտագործել։
Աղբյուրը՝ The Blueprint
Լուսանկարները՝ Getty Images, MSCHF
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:03, 22 մայիսի
Ազնավուրի օրը. 800 երգ, 70 ֆիլմ... փաստեր հռչակավոր շանսոնյեի կյանքից16:46, 22 մայիսի
«Միշտ քո կողքին»․ Արեւիկ Ալավերդյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը16:06, 22 մայիսի
Էնթոնի Հոփքինսը նոր ֆիլմում կմարմնավորի Զիգմունդ Ֆրեյդին15:49, 22 մայիսի
«Սիրունություն»․ Եվա Զոհրաբյանի լուսանկարը15:09, 22 մայիսի
Իրականում ինչու են Էմբեր Հերդի մասնակցությամբ տեսարանները հանվել «Աքվամեն» ֆիլմից14:37, 22 մայիսի
«Պատմություն... ու էներգիա...»․ Անահիտ Կիրակոսյան (ֆոտո)14:19, 22 մայիսի
Մեկ անգամ գնեք, մի քանի տարի կրեք․ շորտեր, որոնք ձեզ կծառայեն մի քանի սեզոն (ֆոտո)13:32, 22 մայիսի
«Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը»․ Սոֆի Դեւոյանի եւ ընտրյալի լուսանկարը Դուբայից13:11, 22 մայիսի
Թինա Կանդելակին պատմել է՝ որն է ամուր հոգեկան առողջության գաղտնիքը12:41, 22 մայիսի
«Երբ ընտանիքն ինքնուրույն է սկսում իր ուղին եւ հույսը չի դնում ծնողի վրա, դառնում է ավելի կայուն ու ամուր»․ Լիլիթ Մուրադյան12:08, 22 մայիսի
Փիթ Դեւիդսոնը բաց կթողնի Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը11:47, 22 մայիսի
«Lady in white»․ Լուսինե Թովմասյանը՝ եթերային կերպարում