Comedy Club –ի աստղ Մարինա Կրավեցը, որը թաքնվում էր Արեւի դիմակ տակ, դուրս է մնացել «Маска» շոուից, հայտնում է НТВ-ն:
Ժյուրիի անդամներ Ալեքսանդր Ռեւան եւ Տիմուր Ռոդրիգեսը ճանաչել են նրան, իսկ Ֆիլիպ Կիրկորովը վստահ էր, որ Արեւի կոստյումով հանդես էր գալիս Անաստասիա Ստոցկայան։ «Այս նախագիծն ինձ համար բացահայտեց ձեզ։ Ինչո՞ւ մինչեւ հիմա չկա ալբոմ։ Գուցե մյուս տարի «Եվրատեսիլ» գնա՞ք՝ ներկայացնելու Ռուսաստանը»,- նրան առաջարկել է զարմացած Կիկրոկովը։

Կրավեցը պատասխանել է, որ դեմ չէ ելույթ ունենալ միջազգային մրցույթին, եթե շենգեն վիզա ստանա։ Ավելի ուշ Teleprogramma.pro-ի հետ զրույցում Կրավեցը խոստովանել է, որ նախագծին իր մասնակցությունը թաքցրել է նույնիսկ պրոդյուսեր ամուսնուց։ «Շատ զվարճալի էր լսել նրանց ենթադրությունները շոուն դիտելու ընթացքում։ Եվ երբ ժյուրին իմ անունով վարկած էր առաջ քաշում, անհարմար էր զարմանք ցույց տալ։ Հատկապես «Քո անունը տվեցին» արձագանքների դեպքում. «Իսկապե՞ս, ծիծաղելի են ժյուրիի անդամները»,- ասել է աստղը։
Նախորդ թողարկման ընթացքում նախագիծը լքել է Վարդագույն Հովազը. այդ կերպարում հանդես էր գալիս Օլգա Բուզովան։ Ավելի ուշ նախագծի երկրպագուները ենթադրել են, որ հաջորդը շոուն կլքի Միաեղջյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան