«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Դավիթ Մանուկյանը գիշերն անցկացրել է՝ օգնելով անտուն մարդկանց

13:46, 31 մարտի

Բլոգեր Դավան՝ Դավիթ Մանուկյանը, ընդունել է «Ночлежка» բարեգործական կազմակերպության եւ TikTok-ի առաջարկը ցույց տալ մարդկանց խնդիրները, որոնք մնացել են առանց տան։ Երեկ երեկոյան, անկախ Մոսկվայում սկսված ձնախառն անձեւրից, նա միացել է կամավորներին, որոնք անտուն մարդկանց անվճար ուտելիք ու հագուստ են բաժանել։

Բեռնատարի ճաշացանկում, որում Դավան մի քանի ժամ հերթապահել է, եղել են տաք ապուր, մակարոն, հաց, կարկանդակ, թեյ։ Ակցիայի շնորհիվ մի քանի տասնյակ մարդ իրեն մի փոքր ավելի երջանիկ է զգացել ու տաքացել է։

Ընթացքում արտիստը շփվել է մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները, իմացել, թե ով, ինչպես ու ինչու է հայտնվել փողոցում։ Կամավորները Դավային ներկայացրել են իրենց աշխատանքի նրբությունները։ Նա խոստացել է TikTok-ի իր էջում ներկայացնել տպավորությունները։

Ի դեպ, բլոգերն առաջին անգամ չէ, որ մասնակցում է կարեւոր սոցիալական ակցիայի։ Նախքան այդ նա մայրաքաղաքի մի ամբողջ շրջանի կանանց շնորհավորել է մարտի 8-ի առիթով՝  դրա համար ամբարձիչ մեքենա վարձելով։ Նա բարձրանում էր տարբեր հարկերի մակարդակի եւ կանանց կոնֆետներ ու ծաղիկներ բաժանում։

Ստեղծագործելու ու ամեն հնարավոր նախագծերի համար Դավան հիմա ավելի շատ ժամանակ ունի. ամիսներ առաջ նա բաժանվել է Օլգա Բուզովայից, զույգը միասին է եղել մոտ մեկ տարի։ Արտիստը վերջերս խոստովանել է, որ բացի ամենից՝ սիրելիի համար գումար չի խնայել։ Հիմա առավել խնայողաբար է ապրում եւ ծրագրում է իր համար նոր մեքենա գնել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search