ԱՄՆ կինոդերասանների գիլդիան 2020-ի արդյունքներով հանձնել է իր մրցանակները՝ Screen Actors Guild (SAG) Awards։ Գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմ, ստացել է Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» դրաման։ Գիլդիայի 27-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, այն այս տարի տեղի էր ունենում առցանց ձեւաչափով։ Դափնեկիրների անունները հրապարակվել են Գիլդիայի կայքում։
շԿանացի եւ տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակներ ստացել են «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» կենսագրական ֆիլմի դերասաններ Վիոլա Դեւիսը եւ Չեդվիկ Բոուզմանը (հետմահու)։ Երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակ են ստացել Դենիել Քալույան («Հուդան եւ սեւ մեսիան») եւ Յուն Ե Ջոնը («Մինարի»)։
Քեթրին Օ՛Հարան, որը խաղացել է կանադական «Շիթս Կրիկ» հեռուստատեսային սիթքոմում, մրցանակ է ստացել կամակերգական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար։ Դրամատիկական սերիալում դերակատարման համար հաղթող են ճանաչվել Ջիլիան Անդերսոնը («Թագը») եւ Ջեյսոն Բեյթմանը («Օզարկ»)։
Սերիալում տղամարդու լավագույն դերի համար հաղթող է դարձել Ջեյսոն Սուդեյքիսը («Թեդ Լասո»)։ Անյա Թեյլոր-Ջոյը դարձել է հեռուստաֆիլմում կամ մինի սերիայում լավագույն դերասանուհի («Թագուհու քայլը»), Մարկ Ռուֆալոն՝ լավագույն դերասան («Ես գիտեմ, որ դա ճիշտ է»)։
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան, որը ստեղծվել է 1933թ․-ին, ներկայացնում է կինոյի, հեռուստատեսության գործիչների եւ ոլորտի այլ աշխատակիցների շահերը։ Գիլդիայի մրցանակաբաշխությունը հիմնել են 1995թ․-ին։ Այդ տարի հավակնորդների ընտրության քվեարկությանը մասնակցում էր կազմակերպության ավելի քան 129 հազար անդամ։
Աղբյուրը՝ Esquire
Լուսանկարը՝ Netflix
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով