Խանդն առավել կամ պակաս չափով հատուկ է բոլոր մարդկանց, առանց բացառության: Եթե ինչ-որ մեկը կարողացել է սիրելի մարդու հետ մեկից ավելի տարի ապրել կողք-կողքի եւ ոչ մի անգամ խանդ չզգալ, նշանակում է` սիրելի մարդն ուղղակի առիթ չի տվել դրա համար: Բայց խանդը տարբեր է լինում, իսկ դրա դրսեւորումներն ուղղակիորեն կախված են մարդու անհատական հոգեբանական որակներից: Եվ խանդն իր գույներն ունի.
Սպիտակ խանդ
Ամենաանվնաս (եւ նույնիսկ հարաբերությունների համար օգտակար) խանդը սպիտակն է: Մարդն ինքնավստահ է, վստահում է զուգընկերոջը, բայց վճռականորեն պահպանում է «իրենը» եւ կասեցնում է բոլոր «ոտնձգությունները»: Կենսաբանության տեսանկյունից դա առողջ բնազդ է, որը մոբիլիզացնում է կարողությունները մրցակցի հանդեպ հաղթանակի համար, ակտիվացնում եւ թարմացնում է ինտիմ հարաբերությունները, ամրապնդում է ամուսնության ներդաշնակությունը:
Կապույտ խանդ
Կապույտ խանդը դրսեւորվում է, եթե խանդող տղամարդու/կնոջ թույլ հոգեկան աշխարհը չի հաղթահարում հոգեկան տառապանքները: Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է աշխարհը միագույն տեսնել: Ժամանակակից գունահոգեբանները այդ գույնը կապում են բարձր տագնապայնության եւ ինքնավստահության պակասի հետ: Տղամարդը սուզվում է մռայլ մտքերի մեջ, կինը հաճախ առանց պատճառի լաց է լինում: Նման խանդոտների համար լավագույն դեղամիջոցը սիրո դրսեւորումն է եւ հավաստիացումները զուգընկերոջ համար իրենց կարեւորության վերաբերյալ:
Կանաչ խանդ
Երբ դավաճանության մասին մտքերը խանդոտի մոտ վստահության են փոխակերպվում, խանդը վերափոխվում է անելանելի անձկության: Տղամարդիկ ալկոհոլի մեջ են սփոփանք գտնում, կանայք` հակադեպրեսանտների: Ավելի լավ է գործը չթողնել ինքնահոսի, այլ դիմել հոգեբանի:
Կարմիր խանդ
Կարմիր խանդը սարսափելի է, անհեթեթ, անվերահսկելի: Մարդու դատողությունները հաճախ անհեթեթ են: Խանդոտը կարող է, օրինակ, չափել կնոջ ճամփան աշխատանքից տուն եւ 15 րոպե ուշացումը ծեծի կհանգեցնի: Դա փսիխոզ է: Պետք է միայն բուժել:
Մանուշակագույն խանդ
Հաջորդ խանդը մանուշակագույնն է: Չնայածն դա փոքր թափ ունեցող զառանցանք է, բայց իրականում դրա ամենանենգ տարբերակն է: Մարդն իրեն խելամիտ է պահում կյանքի բոլոր ոլորտներում, բայց խանդի առումով ոչինչ չի ուզում հասկանալ: Խանդի մանուշակագույն զառանցանքը շատ լավ է մտածված եւ թվում է, թե նույնիսկ տրամաբանական է: Այն դժվարությամբ է ենթարկվում բուժման եւ միայն մասնագետ հոգեբանը, իսկ երբեմն` հոգեբույժը կարող է օգնել` հաղթահարելու դա:
Աղբյուր` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը