1. Կարո՞ղ եմ այնպես անել, որ դու ինձ հետ էլ ավելի հարմարավետ զգաս:
Դա հրաշալի հարց է, որը կարելի է տալ ձեր ժամանցի, անձնական շփման, ինչպես նաեւ ինտիմ մտերմության առումով:
Հարցրու, թե նա ինչ է ուզում: Ինչն է նրան առավել հաճելի, երբ նա քո կողքին է: Գուցե մի քանի րոպե լուռ պառկել, խորը ներշնչելով քո բույրը: Կամ էլ նա գրկախառնության կարիք ունի, որպես սիրո արտահայտություն: Կամ էլ բավարար է «աչքը` աչքին» տեսողական շփման ստեղծումը:
2. Քեզ բավարարո՞ւմ է մեր սեռական կյանքը:
Բայց չարժե տղամարդուն ուղղակիորեն hարց տալ. նրան բավարարո՞ւմ է համատեղ սեռական կյանքը: Ավելի լավ է ջանա երբեմն զգուշորեն նրան մոտեցնել ձեր ընդհանուր սեռական կյանքում թարմության թեմային:
Հետաքրքրվիր, թե նա ուրիշ ինչ կուզեր փորձել, ինչն է նրան հետաքրքիր: Նաեւ նոր տարբերակներ առաջարկիր նրան: Հավանաբար արդեն ցանկություններ ունես այդ առումով:
Կարեւոր է հիշել, որ այդ հարցը տեղին է տալ, եթե տղամարդու եւ կնոջ հարաբերություններն անցել են ինտիմ մտերմության փուլի:
Եթե դու նոր ես սկսում հանդիպել, դա այժմեական չէ: Ավելի լավ է թողնել ապագայի համար:
3. Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ աջակցել քեզ
Սկզբունքորեն, հավանականություն կա, որ նրան գոհացնում է այն, ինչ կա: Բայց դա հազվադեպ է լինում: Այդ պատճառով դեպքերի մեծամասնությունում այդ հարցը կարող է դիպչել զուգընկերոջ հոգու անհրաժեշտ լարերին եւ նրանում ցանկություն արթնացնել իր ցանկությունների մասին պատմելու: Դա գուցե պարզ, բայց անսովոր մի բան լինի, ինչպես օրինակ. «Ուզում եմ, որ ամեն առավոտ իմ արթնացման պատճառը լինի քո քնքուշ համբույրը: Դա իրոք կարող է իմ տրամադրությունը բարձրացնել ամբողջ օրվա համար»:
Դա կարող է ավելի մեծ մի բան լինել: Օրինակ` «Չնայած մենք պայմանավորվել ենք, որ հերթով ենք ճաշ պատրաստելու, բայց ես ծանր աշխատանքային շաբաթ եմ ունենալու եւ հավանաբար ստիպված կլինեմ երկար մնալ եւ ուշ վերադառնալ: Չէի՞ր կարող այդ ընթացքում ստանձնել ընթրիք պատրաստելու պարտականությունները»:
Արդյունքում տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերություններն անհամեմատ ավելի ամուր եւ ուժեղ են դառնում փոխօգնության յուրաքանչյուր նման դեպքից հետո:
4. Ես չե՞մ արել որեւէ բան, որը քեզ տհաճ էր
Քո տղամարդու պատասխանն այդ հարցին կարող է լիովին զարմացնել քեզ: Օրինակ` դու կարծում էիր, թե ձեր միջեւ ամեն ինչ սքանչելի է: Բայց զրույցից հետո ի հայտ են գալիս այն պահերը, որոնք այնքան էլ հաճելի չեն եղել քո տղամարդու համար: Ուշադիր եղիր: Լսիր եւ մի ընդհատիր:
Եթե քո զուգընկերը որոշի պատասխան տալ այդ հարցին, դա խիզախ արարք կլինի: Չէ որ պատմելով այն մասին, թե քո որ գործողություններն են իրեն ցավ պատճառել, նա կարող է քեզ որոշ ցավ պատճառել:
Նրա համար կարող է շատ դժվար լինել անկեղծորեն խոսելը: Դրանից հետո անկեղծորեն շնորհակալություն հայտնիր անկեղծության համար եւ ներողություն խնդրիր, եթե մեղք կամ անհարմարություն ես զգում:
Կարող ես խոստանալ, որ կուղղվես եւ այլեւս նման բան թույլ չես տա: Քո տղամարդու համար հաճելի կլինի:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է