Ամեն մարդ պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ պահանջների իր ցուցակն ունի, յուրաքանչյուրն անհատական մոտեցում է դրսեւորում: Բայց ի՞նչն է առանցքային դեր խաղում կանանց կողմից տղամարդկանց գնահատման մեջ եւ հակառակը:
Եթե խոսենք կարճաժամկետ հարաբերությունների մասին, կանայք այս դեպքում ավելի խիստ մոտեցում ունեն զուգընկերոջ ընտրությանը, քան տղամարդիկ: Այն կինը, որը մտադիր է ծանոթանալ տղամարդու հետ, նույնիսկ կարճաժամկետ սիրավեպի համար չի դավաճանում իր սկզբունքներին եւ շատ պահանջկոտ վերաբերմունք ունի իր զուգընկերոջ ընտրությանը: Տղամարդիկ այդ առումով այնքան էլ խստապահանջ չեն, նրանք պատրաստ են զոհել իրենց սկզբունքները կարճաժամկետ սիրավեպի համար, բացի արտաքինին վերաբերող կետից:
Ինչ վերաբերում է հետագա համատեղ կյանքի եւ ամուսնանալու համար զուգընկերոջ ընտրությանը, այդ առումով ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ շատ ընտրողական են:
Կանայք հակված են կյանքի ընկերոջ ընտրություն կատարել այնպիսի մեկի օգտին, որը համապատասխան կարգավիճակ ունի: Եթե կինը բարձր սոցիալական ծագում ունի, իր ընտրյալին էլ կտեսնի նման մարդկանց թվում: Ընդ որում, բոլորովին կարեւոր չէ, թե ինչ հարաբերություններ կձեւավորվեն նման մարդկանց միջեւ` ընկերական, կարճատեւ սիրավեպ, թե ամուսնական կյանք: Այս հարցում տղամարդիկ տարբեր են: Որպես կանոն, ուժեղ սեռի ներկայացուցիչը, որը բարձր կարգավիճակ ունի, վիճակագրության համաձայն գերադասում է պակաս հաջողակ կնոջը: Սակայն ամուսնության հարցում ամեն ինչ տրամագծորեն հակառակն է:
Բոլոր կանայք, առանց բացառության, ջանում են իրենց տղամարդու հետ հավասարը հավասարի պես լինել, իսկ ոմանք ջանում են նույնիսկ ցույց տալ իրենց կամային եւ ուժեղ բնավորությունը: Չնայած դրան, ընտանեկան մասնագետները պնդում են, որ կինն ավելի շուտ նախապատվությունը կտա քնքուշ եւ բարի ընտանեսերին, քան տիրական եւ համառ զուգընկերոջը: Կանանց համար հատուկ կարեւորություն ունեն արդար եւ առատաձեռն տղամարդիկ, որոնք չեն զիջում նույնիսկ գրավիչ եւ ապահովված տղամարդկանց:
Զույգի ընտրության հարցում տղամարդիկ ելնում են սեփական բնավորությունից: Մեկն ուզում է ենթարկվող տնային տնտեսուհու տեսնել, մյուսները` հոգատար մայրիկի, երրորդներին գրավում է կնոջ իմաստնությունը: Կան նաեւ այնպիսիք, որոնց անփորձ զուգընկերուհի է անհրաժեշտ, որովհետեւ կարծում են, որ նման զուգընկերուհուն կարելի է դարձնել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում:
Աղբյուր` La viva.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի