Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ի՞նչ չափանիշներով են զուգընկեր ընտրում կանայք եւ տղամարդիկ

21:12, 22 ապրիլի

Ամեն մարդ պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ պահանջների իր ցուցակն ունի, յուրաքանչյուրն անհատական մոտեցում է դրսեւորում: Բայց ի՞նչն է առանցքային դեր խաղում կանանց կողմից տղամարդկանց գնահատման մեջ եւ հակառակը: 

Եթե խոսենք կարճաժամկետ հարաբերությունների մասին, կանայք այս դեպքում ավելի խիստ մոտեցում ունեն զուգընկերոջ ընտրությանը, քան տղամարդիկ: Այն կինը, որը մտադիր է ծանոթանալ տղամարդու հետ, նույնիսկ կարճաժամկետ սիրավեպի համար չի դավաճանում իր սկզբունքներին եւ շատ պահանջկոտ վերաբերմունք ունի իր զուգընկերոջ ընտրությանը:  Տղամարդիկ այդ առումով այնքան էլ խստապահանջ չեն, նրանք պատրաստ են զոհել իրենց սկզբունքները կարճաժամկետ սիրավեպի համար, բացի արտաքինին վերաբերող կետից:  

Ինչ վերաբերում է հետագա համատեղ կյանքի եւ ամուսնանալու համար զուգընկերոջ ընտրությանը, այդ առումով ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ շատ ընտրողական  են:  

Կանայք հակված են կյանքի ընկերոջ ընտրություն կատարել այնպիսի մեկի օգտին, որը համապատասխան կարգավիճակ ունի: Եթե կինը բարձր սոցիալական ծագում ունի, իր ընտրյալին էլ կտեսնի նման մարդկանց թվում: Ընդ որում, բոլորովին կարեւոր չէ, թե ինչ հարաբերություններ կձեւավորվեն նման մարդկանց միջեւ` ընկերական, կարճատեւ սիրավեպ, թե ամուսնական կյանք:   Այս հարցում տղամարդիկ տարբեր են: Որպես կանոն, ուժեղ սեռի ներկայացուցիչը, որը բարձր կարգավիճակ ունի, վիճակագրության համաձայն գերադասում է պակաս հաջողակ կնոջը: Սակայն ամուսնության հարցում ամեն ինչ տրամագծորեն հակառակն է:  

Բոլոր կանայք, առանց բացառության, ջանում են իրենց տղամարդու հետ հավասարը հավասարի պես լինել, իսկ ոմանք ջանում են նույնիսկ ցույց տալ իրենց կամային եւ ուժեղ բնավորությունը: Չնայած դրան, ընտանեկան մասնագետները պնդում են, որ կինն ավելի շուտ նախապատվությունը կտա քնքուշ եւ բարի ընտանեսերին, քան տիրական եւ համառ զուգընկերոջը: Կանանց համար հատուկ կարեւորություն ունեն արդար եւ առատաձեռն տղամարդիկ, որոնք չեն զիջում նույնիսկ գրավիչ եւ ապահովված տղամարդկանց: 

Զույգի ընտրության հարցում տղամարդիկ ելնում են սեփական բնավորությունից: Մեկն ուզում է ենթարկվող տնային տնտեսուհու տեսնել, մյուսները` հոգատար մայրիկի, երրորդներին գրավում է կնոջ իմաստնությունը: Կան նաեւ այնպիսիք, որոնց անփորձ զուգընկերուհի է անհրաժեշտ, որովհետեւ կարծում են, որ նման զուգընկերուհուն կարելի է դարձնել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում:  

 

 

Աղբյուր` La viva.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search