Ռոբերտ Ամիրխանյանը, իր մտքերը, ընտանիքը, հուշերն ու, իհարկե, երաժշտությունը… Հենց այս ամենն է անվանի հայ կոմպոզիտորի մասին պատմող՝ «Սիրտն իմ. Ռոբերտ Ամիրխանյան» փաստավավերագրական ֆիլմի հիմքում, որի պրեմիերան կայացավ երեկ՝ ապրիլի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է:
Ամիրխանյանն ինքն էլ առաջին անգամ էր դիտում իր մասին ժապավենը:
«Իմ ամբողջ կյանքում իմ արած գործի հանդեպ չունեմ հետագա հիացումների զգացում: Իմ ստեղծագործությունների ծնունդի համար առաջին պայմանը հենց այն հիացումն է, որը ոգեւորում է այդ ծնունդին, բայց դրանից հետոն նման է երեխայի, որը ծնվել է, բայց չգիտես, թե հետո ինչ է դառնալու»,-ասաց կոմպոզիտորը՝ հավելելով, որ ֆիլմը դիտում էր օտարի աչքերով, եւ իրեն ոգեւորել է հենց այդ հիացումի զգացումը, որը երեւում էր նաեւ էկրանին:
«Մինչեւ այսօր չէի դիտել ֆիլմը, որովհետեւ այն ինձ համար պատուհանից նայած մի տեսարան է կյանքի, որտեղ կա հավատացյալ մարդու հոգեւոր կյանքի նկարագիրը»,-նշեց նա:

«Սիրտն իմ» խորագիրը պատահական չէր ընտրված. Ամիրխանյանի կյանքի պատմությանն ու մտքերի ներկայացմանը զուգահեռ՝ ֆիլմի շրջանակում կայացավ անվանի կոպոզիտորի համանուն ստեղծագործության պրեմիերան.
««Սիրտն իմ» երգը կորոնավիրուսի շրջանում իմ աշխատանքի արդյունքն է. մոտ 15-20 երգ եմ գրել այդ ընթացքում, բայց դեռ սպասում եմ դրանք ցուցադրելուն: Շուտով պատրաստվում եմ շատ հետաքրքիր ծրագրերի»,-հավելեց կոմպոզիտորը:

Ռոբերտ Ամիրխանյանի կյանքի ու տեղծագործությունների մասին պատմող շատ ֆիլմեր կան, որոնցից առաջինը ներկայացվել է մոտ 50 տարի առաջ:
«50 տարի հետո իր մասին ֆիլմ անելու գաղափարը նրանում էր, որ դիտարկվեին իր հասունությունը, իր ստեղծագործական վերելքները, իր սպրումները. ֆիլմն, ասես, այդ ամենի ամփոփումն է»,-շեշտեց Ամիրխանյանի դուստրը՝ Աննա Խաչատրյան-Ամիրխանյանը, որն անմիջական մասնակցություն է ունեցել հոր մասին վավերագրւթյան ստեղծման մեջ:

«2019-ին սկսեցինք ֆիլմի աշխատանքները, նախատեսում էինք ցուցադրել 2020-ի մայիսին, սակայն մեկ տարի ուշացումով այն ներկայացրինք: Ֆիլմի մեջ անցում կա նաեւ իր Արցախյան համերգին, որը կայացել է պատերազմից մեկ տարի առաջ, եւ այն ուներ շատ կարեւոր խորագիր` «Այստեղ Հայաստանն է», այսինքն` մեկ ժողովուրդ, որը մտածում է նույն լեզվով, աղոթում նույն եկեղեցում, երգում նույն երգերը... դա էր այդ համերգի հաղորդագրությունը»:

Երեկոյի ընթացքում կայացավ նաեւ Աննա Խաչատրյան-Ամիրխանյանի «Ռոբերտ Ամիրխանյան. Խոստովանանք» գրաքաշարի շնորհանդեսը: Հեղիակի խոսքով՝ բացի հայտնի ստեղծագործություններից՝ կոմպոզիտորի մասին շատ չբացահայտված էջեր կան, որոնք ամփոփոված են գրքաշարի երեք հատորներում:
«Գիրքը գրելու միտքն առաջացավ նրա անցած ճանապարհն ամբողջությամբ ամփոփելու գաղափարից: Երբ ասում են Ամիրխանյանի երգեր, շատերը պատկերացնում են «Երազ իմ երկիր», «Հայի աչքեր», եւ այդպես` մոտ 30 երգ, բայց ինքն իրականում շատ ավելին ունի, մի մեծ սառցաբեկոր ծովի տակ է, չենք տեսել: Գրքաշարը կազմված է երեք հատորից. առաջինում ներկայացված են իր կյանքը, ստեղծագործությունները, հիշողությունները, հոդվածները, հարցազրույցները, լուսանկարները, նաեւ` հոգեւոր երգերը, իսկ մյուս երկու հատորներում իր երգերն են: Գրքերը երաժշտական են, երգերը հասանելի են QR կոդերի միջոցով: Իմ կարծիքով` ֆիլմն ու գրքերը միմյանց լրացնող խոստովանանք են, եւ ես ուրախ եմ, որ դրանք ստեղծվեցին նույն ժամանակամիջոցում»,-հավելեց նա:





Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ