Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կատակլիզմներ, պատերազմներ, վիրուս: Ծանր 2020-ը: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 2)

20:35, 22 ապրիլի

NEWS.am STYLE-ը շարունակում  է ներկայացնել 2020թ․-ի առավել հետաքրքիր դեպքերը, որոնք արժանի են էկրանավորման։

Կարող եք սկզբում կարդալ առաջին մասը, ապա վերադառնալ:

Իսկ մենք շարունակում ենք․․․

Պայթյուն Բեյրութում

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում երկու պայթյուն է որոտացել։ Զոհվել է 210 մարդ, մոտ 6 հազար մարդ վիրավորվել է, մոտ 300 հազար բնակիչ մնացել է առանց բնակարանի:

Սարսափելի ողբերգություն, որը հիմնականում տեղի է ունեցել անփութության, պաշտոնյաների կոռումպացվածության եւ քաղաքացիների արհամարհական վերաբերմունքի պատճառով: Այս ողբերգական պատմությունը պետք է մեծ էկրաններ  բարձրանա, որպեսզի ուսանելի օրինակ դառնա բոլորի համար:

Մենք առաջարկում ենք «աղետ/դրամա» ժանրում  նկարահանել ֆիլմ, որում դեպքերը կնկարագրվեն միմյանց սիրահարված զբոսաշրջիկ բլոգերների տեսանկյունից, ովքեր գնացել են Բեյրութ՝ հանգստանալու:

Սյուժեի համաձայն ՝ գլխավոր հերոսը քաղաքի ծայրամասում նկարահանում է տեսարժան վայրերը, իսկ նրա ընկերուհին այդ ընթացքում հանգստանալու է հյուրանոցում: Մեր հերոսը, պատահական ֆիքսելով պայթյունը,  պետք է ամեն գնով շտապ հասնի իր սիրած էակին՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, եւ ականատես դառնա աղետի բոլոր սարսափելի դրվագներին։

Առաջարկում ենք գլխավոր դերերը վստահել Տերոն Էջերտոնին և Հեյլի Սթայնֆելդին։

Իսկ որպես ռեժիսոր առաջարկում ենք Ռոն Հովարդին, ով նույնիսկ հասարակ շփումը կարող է լարված դրվագ դարձնել։

Մարադոնա

2020թ. նոյեմբերի 25-ին կյանքին հրաժեշտ տվեց թիվ մեկ սպորտի պատմության մեծագույն ներկայացուցիչներից մեկը։ 60 տարեկանում սրտի հանկարծակի կանգի պատճառով մահացավ Դիեգո Արմանդո Մարադոնան։

Մարադոնայի կենսագրությունն այնքան ընդարձակ է, որ դրա հիման վրա կարելի է նկարահանել նույնիսկ սերիալ: Նա ոչ միայն մեծ ֆուտբոլիստ էր, այլև իր մեծ ազդեցությունն է ունեցել   բազմաթիվ այլ ոլորտների վրա, ինչպիսիք են  սոցիալական կյանքը, քաղաքականությունը։ Ինչ խոսք, Արգենտինայում կա նրա անունը կրող եկեղեցի, և մարդիկ լրջորեն երկրպագում են նրան՝ որպես աստվածություն։

Հաշվի առնելով վերջին փաստը՝ Ֆիլմի վերնագիրը կարող է լինել «Աստծո ձեռքը: Մարադոնա»՝ դրանով իսկ մատնանշելով Մարադոնայի ՝ ձեռքով խփած լեգենդար գոլը, որը հետագայում անվանեցին «Աստծո ձեռքը»:

Կան շատ ավելի հետաքրքիր փաստեր նրա մասին։ Այսպես, Մարադոնան Ֆիդել Կաստրոյի ընկերն էր: Թմրադեղերի հետ կապված միջադեպի պատճառով նրան որակազրկել են ՝ թույլ չտալով մասնակցել Աշխարհի առաջնությանը: Էմիր Կուստուրիցան նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել: Նա ձախողվել է որպես Արգենտինայի հավաքականի մարզիչ, սակայն Մարադոնան մինչ օրս էլ կարծես մռայլ ամպեր կուտակած լինի  Լիոնել Մեսիի կարիերայի վրա ՝ խանգարելով  վերջինիս համարվել ֆուտբոլի անվերապահ թագավոր:

Բայոպիկը Մարադոնայի մասին  անհրաժեշտ է մեծ էկրանին, քանի որ այն մի ամբողջ դարաշրջանի մարմնավորում է:

Ով կարող էր գլխավոր դեր խաղալ՝ այնքան էլ կարևոր չէ:Կարևորն այն է, որ լինի նմանություն և արտիստիկություն, քանի որ Մարադոնան կյանքում շատ եռանդուն էր, զգացմունքային, իմպուլսիվ և էքսպրեսիվ։

Իսկ ահա ռեժիսորական աթոռին պարտավոր է նստել Դարրեն Արոնոֆսկին: Նա, ինչպես ոչ ոք, կարող է ցույց տալ Մարադոնայի անձի ողջ դրամատիկ ասպեկտը։

 

Brexit

2020թ. հունվարի 31-ի կեսգիշերին Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական միությունից։

Բայց աղմկահարույց հանրաքվեն տեղի էր ունեցել ավելի վաղ՝  2016 թվականի հունիսի 23-ին ։ Այդ օրն ամբողջ աշխարհը պարզապես ապշեց. քվեարկածների 51,9 տոկոսը պաշտպանել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:

Երեք ու կես տարի Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ կատաղի բանակցություններ էին ընթանում. բուն երկրում ոչ բոլորն էին ուրախ նման արդյունքի համար եւ խիստ դիմադրում էին ելքի գործընթացին:

Նման կարճ ժամանակահատվածում երկրում փոխվեց պետության 3 ղեկավար, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փլուզվեց անսասան տնտեսությունը, առաջացավ թյուրըմբռնում այն մասին, թե ինչպիսին կլինի Իռլանդիայի հետ սահմանը, իսկ Շոտլանդիայից կրկին անջատողականության սպառնալիքի կոչեր էին հնչում։ Եվ այս ամբողջ քաոսում հասարակ մարդիկ էին, որոնք ընդհանրապես ոչինչ չէին հասկանում։

Կարծում եմ ՝ այս ամենը պարարտ հող է ալմանախ ֆիլմի համար ՝ տարբեր պատմություններով։ Այստեղ և՛ քաղաքական, և՛ մարդկային դրամաներ  են, և՛ պատանի մելոդրամա։ Գուցե նույնիսկ մարզական դրամա ստացվի։

Այստեղ  կարելի է  օգտագործել Մեծ Բրիտանիայի փայլուն դերասանական դպրոցի ամբողջ պոտենցիալը։

Նիկոլաս Հոլթ, Դանիել Քրեյգ, Քիլիան Մերֆի, Թոմ Հարդի, Քոլին Ֆերթ, Հյու Լորի, Գարի Օլդման, Թոմ Հիդլսթոն եւ շատ ուրիշներ։

Ինչպես նաեւ տիկնայք։

Քեյթ Ուինսլեթ, Կիրա Նայթլի, Էմմա Ուոթսոն, Էմիլի Բլանտ, Ռոզամունդ Փայք, Քեթրին Զետա Ջոնս, Հելենա Բոնեմ Քարթեր, Էմմա Թոմփսոն եւ ուրիշներ:

Քանի որ մենք կունենանք ալմանախ ֆիլմ, ապա ամեն պատմության համար առանձին ռեժիսոր է հարկավոր:

Մենք առաջարկում ենք Գոռ Վերբինսկու, Ջեյմս Գանի, Վուդի Ալենի եւ Ալֆոնսո Կուարոնի թեկնածությունները:

 

Շարունակելի․․․

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել