«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կատակլիզմներ, պատերազմներ, վիրուս! Ծանր 2020-ը. Այդ տարվա մասին ֆիլմ նկարեք (մաս 1)

20:22, 14 մարտի

Անցած 2020 թվականը, ինչպես հայտնի է, վատագույնն է հռչակվել նոր հազարամյակում։ Բայց եկեք չշտապենք եզրակացությունների մեջ, մինչեւ 2021-ի ավարտը դեռ շատ կա... Ինչևէ, համաձայնեք, անկախ ամեն ինչից, 2020-ին որոշակի դրական բաներ կային, մենք սկսեցինք գնահատել հասարակ մարդկային շփումը, ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ։

Այո, սոցիալական կյանքը կանգ է առել, բազմաթիվ երկրների տնտեսությունն անկում է ապրել, կարանտինը բոլորին մաշել է, բայց մեզանից շատերի համար փրկօղակ դարձավ  կինոն: Այն օգնեց մեզ ցրվել դառը մտքերից, իսկ որոշ կինոնկարներ վստահություն ներշնչեցին, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Ի դեպ, կինոյի մասին։ Հայտնվել են շատ արժանի էկրանավորման նյութեր, եւ NEWS.am STYLE որոշել է ներկայացնել առավել հետաքրքիրները դրանցից։

Անտառային հրդեհներն Ավստրալիայում

2019 թվականի դեկտեմբերի վերջին, 2020 թվականի հունվարի սկզբին Ավստրալիայի հարավ-արեւելքում սկսվեցին չտեսնված մասշտաբի հրդեհներ: Համարվում է, որ մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դրանք ամենաավերիչն են եղել։ Մինչև հիմա անհնար է ստույգ հաշվարկել ու գնահատել կենդական եւ բուսական աշխարհին հասցված վնասը, բայց տարբեր տվյալներով անկել է 400 միլիոնից մինչեւ 1,25 միլիարդ կենդանի, եւ դրանք միայն կաթնասուններն են  թռչուններն ու սողունները, չհաշված երկկենցաղները, միջատները եւ այլ անողնաշարները:

«Աղետ» ժանրի հոյակապ ֆիլմ կստացվի, որտեղ սյուժեի կենտրոնում կլինեն երկու հարևան ընտանիքներ, որոնք պայքարելու են հրեշավոր տարերքի դեմ։ Գլխավոր դերերում, ասենք, կարելի է Բրեդ Փիթին վերցնել՝ Գվինեթ Փելթրոուի հետ, և Ռասել Քրոուին՝ Վայնոնա Ռայդերի հետ։ Գումարած նրանց երկու երեխաներին՝ տղա եւ աղջիկ, որոնք սիրահարված են միմյանց։

Ինչո՞վ էպիկական պատմություն չէ՝   բնական տարերքի դեմ մարդ արարածի պայքարի մասին։

Բնականաբար, ֆիլմի ռեժիսորը կարող է լինել միայն Ռոլանդ Էմերիխը, որը նման մասշտաբային կինոնկարների անգերազանցելի վարպետ է:

Գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը

Արդեն 10 տարի է Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը՝ վառոդի տակառ դառնալով ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս ամբողջ քաոսում 2020թ. կենտրոնական իրադարձությունը համարվում է հունվարի 3-ին ամերիկյան ավիահարվածներով Բաղդադի օդանավակայանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը:

Իրավիճակը այնքան էր թեժացել, որ  խոսում էին երրորդ համաշխարհային պատերազմի մասին։

Մենք առաջարկում ենք ռազմական դրամայի ոճով ֆիլմի էկրանավորում, որտեղ ներկայացված կլինեն հակամարտության բոլոր կողմերը, որոնցից յուրաքանչյուրը, հասկանալի է, հետապնդում է իր նպատակները։ Ֆիլմը միանշանակ չի լինի, լավ կամ վատ հերոսներ չեն լինի, բոլորը խաբելու են, երեսպաշտություն են անելու, ամենատարբեր մեթոդներով առաջ են մղելու իրենց դիրքորոշումը:

Պատմությունը կծավալվի ԱՄՆ ռազմաօդային ուժերի երիտասարդ սպայի աչքերով. նա  ուղարկվել է համակարգելու Իրաքում ԱՄՆ-ի հետ համագործակցող խմբավորումներից մեկի գործողությունները: Այդ դերը կվստահենք Թոմ Հոլանդին, որը կհայտնվի քաղաքական ինտրիգների, պատերազմի սարսափների կենտրոնում, որտեղ չկա ոչ ճշմարտություն, ոչ արդարություն, այլ միայն ցավ ու տառապանք անմեղ խաղաղ բնակչության համար:

Ռեժիսորը կարող է լինել Մայքլ Մուրը, որը հայտնի է ամերիկյան իշխանություններին իր ֆիլմերում քննադատող ֆիլմերով։

Կոբի Բրայանտի մահը

2020 թվականի հունվարի 26-ին ուղղաթիռի վթարից զոհվեցին NBA-ի աստղ Կոբի Բրայանտը եւ նրա 13-ամյա դուստրը ՝ Ջանան:

Մենք առաջարկում ենք էկրանավորել սպորտային դրամա՝ կենսադրական ժանրի համատեղմամբ, որտեղ մեզ ցույց կտան մեծ խաղացողի ուղին, որն իր նպատակին էր գնում մանուկ հասակից։

Ինչպես շատ այլ սպորտային դրամաների, այս ֆիլմը նույնպես  կլինի մոտիվացիոն եւ, միեւնույն ժամանակ, ցույց կտա, թե որքան փխրուն է մեր կյանքը, եւ որքան կարեւոր է գնահատել այն ժամանակը, որ մենք ունենք։

Կոբիի դերի համար մենք առաջարկում ենք Մայքլ Բ. Ջորդանին, իսկ բասկետբոլի լեգենդի մասին պատմող ֆիլմը կնկարահանի Ռայան Կուգլերը, որը սպորտային դրամաներ բեմադրելու փորձ ունի։

Շարունակելի․․․

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել