«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ծաղրել է ու ինքնասպանության հասցրել». մեղադրանքներից հետո սկանդալային պրոդյուսեր Սքոթ Ռուդինը հեռացել է կինոյից

15:37, 22 ապրիլի

Հոլիվուդյան պրոդյուսեր Աքոթ Ռուդինը, որին արդեն իսկ հասցրել են «Նոր Վայնշտեյն» անվանել, հեռանում է կինոյից աղմկոտ սկանդալից եւ մեղադրանքներից հետո։ Ռուդինը, որն աշատել է «Ծերերն այստեղ տեղ չունեն», «Նավթ», «Սոցիալական ցանց» ժապավենների վրա, թողնում է պատրաստվող ֆիլմերի ու նախագծերի վրա աշխատանքը։ Նա նաեւ հայտնել է, որ հեռանում է Բրոդվեյից, ուր զբաղվում էր թատերական ներկայացումների պրոդյուսինգով։

«Երբ հանգստյան օրերին մեկնաբանություն էի տալիս, կենտրոնացած էի Բրոդվեյում սեզոնի բացման վրա եւ չէի ցանկանում, որ անցյալում իմ պահվածքը խանգարեր թատրոնների վերադարձին։ Ինձ համար պարզ է դարձել, որ ես պետք է նույն որոշումը կայացնեմ կիոնթատրոնների եւ սթրիմինգների համար իմ նախագծերի առնչությամբ։ Ես խորապես զղջում եմ ցավի համար, որը պատճառել եմ եւ ցանկանում եմ ամուր մտադրությամբ աշխատել ինձ վրա ու փոխվել»,- նշել է Ռուդինը։

Սքոթ Ռուդինի հեռանալու պատճառ է դարձել The Hollywood Reporter-ի աղմկահարույց հետաքննությունը։ Հոդվածում Ռուդինի պրոդյուսերական ընկերության աշխատակիցները (հիմնականում նախկին) պատմել են ղեկավարի ծաղրի եւ դաժան վերաբերմունքի մասին։ Այժմ արդեն այդ բողոքներին կարող է ավելանալ քրեական գործը. Ռուդինի նախկին օգնականի հարազատները, որը նախորդ տարի ինքնասպանություն է գործել, մտադիր են դատարան դիմել եւ հրապարակել տղայի հետ նամակագրությունը, որը ծանր է վերապրել կոնֆլիկտը գործատուի հետ։ Նրանց խոսքով՝ տղան հայտնել է մեկ այլ աշխատանքի անցնելու մասին, ինչից հետո պրոդյուսերի կողմից հալածանքի, ծաղրի եւ նույնիսկ սպառանլիքների օբյեկտ է դարձել։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել