56-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է Madame Figaro ամսագրի նոր համարի շապիկի աստղը։ Instagram-ում դերասանուհին կիսվել է ֆոտոշարքի, ըստ էության, իր հավանած կադրերով:
Լուսանկարներից մեկում, որի հեղինակը Սաբինա Վիլլարն է, Մոնիկան կրում է Dior ապրանքանիշի ցանցավոր սպիտակ զգեստ, իսկ կերպարանք է ընդունել բազկաթոռին նստած։ Մեկ այլ կադր արվել է արդեն մաքուր օդում, եւ դրանք լիցքավորում են ամառային տրամադրությամբ: Մոնիկան՝ Lanvin-ի ծաղկային պրինտով զգեստով է։
Դերասանուհին պատմել է, որ նույնիսկ երազել չէր կարող այդքան երկար եւ հաջողակ կինոկարիերայի մասին:
«Երբ ես 25 տարեկանում սկսում էի կարիերաս, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինեմ նկարահանման հրապարակում, անգամ 50 տարեկանում», - նշել է նա:
Հենց որ թատրոնները վերաբացվեն, Բելուչին կվերսկսի մասնակցությունը նաեւ Թոմ Վոլֆի բեմադրած «Կալաս» ներկայացմանը, որտեղ նա բեմում միայնակ կարդում է հունական օպերային դիվայի անձնական նամակները:
Դերասանուհին նաեւ պատմել է, որ իր երկու դուստրերը՝ 16-ամյա Դեվան եւ 11-ամյա Լեոնին, իր կյանքում առաջնահերթ են. մայրությունը թույլ է տվել իրեն նոր կողմից բացահայտել:
Բայց պետք է զգույշ լինել, բոլոր կանանց մոտ դա տարբեր է։ Ես շատ ընկերներ ունեմ, որոնք երեխաներ չունեն, նրանք ոչ պակաս վառ են արտահայտում իրենց կանացիությունը, - նշել է Մոնիկան։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին