Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, մերժել է ձեռնտու առաջարկը։ «Ֆորս մաժորներ» սերիալի աստղին թագավորական ընտանիքի անդամի դերում աշխատանքի ընթացքում դիմում էին կինոաշխարհի ազդեցիկ ներկայացուցիչներ։ Նրանք ցանկանում էին համագործակցել նախկին դերասանուհու հետ՝ նրա տիտողն օգտագործելով կոմերցիան նպատակներով։
Սասեքսի դքսուհին առաջարկ է ստացել նույնիսկ «DreamWorks Animation SKG» ստուդիայի գլխավոր տնօրենից, որը թողարկել է «Շրեկ», «Եգիպտոսի արքայազն», «Մադագասկար» եւ շատ այլ մուլտֆիլմեր։ Ջեֆրի Կատցբերգը Մեգանին հայտնել է, որ կցանկանար նրան տեսնել մանկական շոուի հաղորդավարուհու դերում, սակայն հարգալից մերժում է ստացել։
«Ջեֆրին կարծում էր, թե շներն ու արքայադուստրը լավ կվաճառվեն։ Եվ նրանց մի շոում ներառելը մեծ եկամուտ կբերի։ Մեգանն այդ գաղափարը վիրավորական է համարել, սակայն նա հարգալից է մնացել, թեեւ բոլոր ներկաները նկատել են, թե որքան տհաճ իրավիճակ էր նրա համար»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է Metro-ն։
Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Մեգզիթից» մեկ տարի առաջ։ Գործնական հանդիպումը տեղի է ունեցել Քենսինգթոնյան պալատում։ Կատցբերգը իր օգնականներ Ջենիս Մինին եւ Բրայան Թանենբաումին Լոնդոն է ուղարկել՝ իր «Quibi» սթրիմինգային ընկերութան հետ գործարքը մանրամասն քննարկելու համար։ Պրոդյուսերն այն հիմնել է 2018թ․-ին։ Նախագիծը սնանկացել է 2020թ․-ին։
Բրիտանացիները Մեգանի կողմից են եղել, անկախ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից։ Շատերն են խոստովանել, որ զուր վատ կարծիք ունեին Սասեքսի դքսուհու մասին։ «Մեգանը խելացի է, չի վաճառել տիտղոսը», «որքան տգեղ է, երբ մարդիկ ցանկանում են գումար վաստակել թագավորական ընտանքի հաշվին։ Մարքլը հուսախաբ չի արել, հարգում եմ», «Սասեքսի դքսուհին ազնիվ է վարվել, կեցցե»,- գրել են օգտատերերը։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)