«Պայթած ռումբի էֆեկտը». այսպես են բնութագրում այն հարցազրույցը, որն արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը տվել էին Օփրա Ուինֆրիին՝ մարտի սկզբին: Թագավորական ընտանիքի որոշ ներկայացուցիչների անզգույշ արտահայտությունները եւ գրեթե ուղղակի մեղադրանքները ռասիզմի եւ ժամանակակից հասարակության այլ մեղքերի մեջ խարխլեցին միապետի ընտանիքի ներսում Սասեքսի դուքսերի նկատմամբ լավ վերաբերմունքը:
Բուքինգհեմյան պալատում կյանքի անհրապույր կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Եղիսաբեթ II-ը խոստացել է հետաքննություն անցկացնել եւ պարզել իրավիճակը, արքայազն Ուիլյամը հավաստիացրել է, որ իրենց ընտանիքում ռասիզմ չկա եւ գոյություն չի ունեցել, իսկ ահա արքայազն Չարլզը թաքցրել է խորը վիրավորանքը։ Եվ, ամենայն հավանականությամբ, չնայած Հարիի բոլոր ջանքերին, չի պատրաստվում ներել նրան, հայտնել է թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը Us Weekly պարբերականին:
Որպես ապացույց բերվում է արքայազն Չարլզի պահվածքը արքայազն Հարիի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը մասնակցելու այցի ժամանակ։ Հայր ու որդի չեն շփվել, իսկ Հարիի հետ շփման է գնացել միայն նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը։
«Նման հանգամանքներում Չարլզը, հնարավոր է, երբեք չների Հարիին», - իրավիճակը մեկնաբանել է ինսայդերը:
Արքայազն Չարլզի կրտսեր որդու հաջորդ այցը նախատեսված է հուլիսի 1-ին։ Սասեքսի դուքսը կմասնակցի Քենսինգթոնյան պալատում արքայադուստր Դիանայի հուշարձանի բացմանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը