Նա չի հրաժարվի իր ընկերուհիներից
Սիրելիս, դու իհարկե շատ լավն ես, բայց նա քո մասին ոչինչ չգիտե, իսկ այդ տարօրինակ կանանց հետ շատ աղ ու հաց է կերել: Այդ կանայք են օգնության շտապել, երբ նա գիշերով լռվել է հայտնի չէ, թե որտեղ, չկարողանալով մեքենա կանգնեցնել կամ էլ սպասել, թե երբ կսկսի աշխատել քաղաքային տրանսպորտը: Նրանց հետ է նա վերանորոգում արել` քարշ տալով ցեմենտով պարկերը եւ ներկելով պատերը: Նրանց հետ է նա մանրամասնորեն քննարկել իր եւ նրանց ծննդաբերությունները: Սերը գեղեցիկ բան է, քանի դեռ շարունակվում է: Բայց երեսուն տարեկանում արդեն ոչ ոք վստահորեն չի ասի, թե այն ինչքան կտեւի, իսկ ընկերուհիները նորմայում են մնում ամբողջ կյանքում:
Նա չի հրաժարվի «այդ սարսափելի/ձանձրալի սանրվածքից»
Դու իհարկե հասկանում ես, որ այնքան էլ հեշտ չէ կնոջը Սքարլետ Յոհանսոն կամ քո սիրած հոլիվուդյան որեւէ այլ աստղ դարձնելը, բայց դեմ չես, որ կինը գոնե սանրվածքի առումով հիշեցնի քո երազանքին… Նախ` ինքդ քեզ մի մատնիր: Եթե կինը հասկանա, որ դու իրենից բացի, այլ երազանք ունես, անմիջապես ինչ-որ եղանակով կնկատի, որ ձեր հարաբերություններն ապագա չունեն:
Երկրորդ, ամենայն հավանականությամբ, այն սանրվածքը, որը նա ունի, ընտրվել է մազերի վրա երկարատեւ փորձարկումներից հետո եւ դիզայներական բարդ լուծում է: Իսկ դու նրան առաջարկում ես այլ դեմքի համապատասխանող կառե անել եւ ամեն օր հայելում տեսնել չափից ավելի երկարած կամ չափից ավելի հաստացած քիթը: Կարծում ես, թե նա դրա հետ լավ տրամադրությո՞ւն կունենա: Իհարկե ոչ:
Նա չի հրաժարվի հոբբիից
Որքան էլ քեզ սարսափեցնի բնակարանը` լի արարածներով, որոնք քեզ Թիմ Բերթոնին նման տիկնիկներ են հիշեցնում, որքան էլ քեզ վրդովեցնի էլֆերի վերաբերյալ բանաստեղծությունների ընթերցումը ինչ-որ տեղ` Պետրոզավոդսկում խարույկի լույսի տակ: Եթե նա երեսուն տարեկանում շարունակում է ինչ-որ բանով զբաղվել, նշանակում է` այդ հոբբին հենց իր կենսակերպն է: Ավելի լավ է` հանգստացիր եւ դու էլ քեզ համար հոբբի գտիր: Քեզ հաստատ դուր չի գալիս, որ նա զվարճացնում է իրեն, ոչ թե քեզ, մինչ դու ձանձրանում ես: Բայց քո տարիքում տղաներն արդեն կարողանում են իրենց համար զվարճություն գտնել, զարգացմանդ մեջ հասիր հասակակիցներիդ:
Նա կթողնի կարիերան
Եթե դա կարիերա է, ոչ թե ապրելու միջոց, որն օգնում է գոյատեւել, մինչ նա զբաղվում է ստեղծագործական նախագծերով: Եթե դու նրա դեմքին ասում ես, որ այն գործը, որին նա այդքան ուժ եւ ժամանակ է տրամադրել, պետք է թողնել միայն նրա համար, որ դու ուզում ես նրան մտցնել ներդաշնակ հարաբերությունների ինչ-որ կաղապարի մեջ, որ կա քո գլխում, նա կհասկանա, թե դու որքան ես գնահատում իր ուժերն ու ժամանակը եւ դա նրան դուր չի գա:
Նա չի թողնի ծխելը
Նախ` ոչ մեկը (կամ էլ՝ գրեթե ոչ մեկը) չի թողնի ծխելը: Նիկոտինը ամենաուժեղ օրինական թմրանյութերից է կախվածություն առաջացնելու առումով: Երկրորդ, եթե որոշի փորձել, հազիվ թե դիմանա այդ տառապանքին: Անկեղծ ասած, դա սարսափեցնող եւ ուղղակի վտանգավոր տեսարան է: Իսկ եթե այդ ընթացքում որոշես մեկուսանալ, որպեսզի սիրելի կնոջը չտեսնես չարացած եւ ոչ ադեկվատ, նա հաստատ չի ների այն, որ ինքը քեզ պետք է միայն այն ժամանակ, երբ կյանքը թեթեւ է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային