Տղամարդիկ չեն կարողանում քաղաքակիրթ բաժանվել։ Ինչու՞, ո՞րն է տղամարդկանց նման տածելակերպի պատճառը։ Ինչի՞ց է նա վախենում կամ խուսափում։ Մի՞թե նրանց համար ավելի հեշտ է ամեն ինչում մեղադրել կնոջը, քան քաղաքակիրթ բաժանվել։
Կամ սեւ, կամ սպիտակ
Երբ տղամարդը առանց բացատրության հեռանում է, ուրեմն նա վախենում է լուրջ հարաբերություններ սկսելուց։ Սա մեծապես պայմանվորված է տղայի դաստիարակությամբ, իր եւ մայրիկի միջեւ եղած հարաբերություններով։ Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ մայրը բավարար սեր չի տվել տղային, չի հասկացել նրա պահանջները, իսկ տղան պաշտպանված չի զգացել իրեն։ Փաստորեն, տղայի եւ մոր փոխհարաբերություններում առկա խնդիրները հակասական զգացողություններ են առաջացնում երեխայի մոտ. տղան միաժամանակ եւ սեր, եւ ատելություն է զգում. ընդ որում՝ բավականին վառ արտահայտված։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ տղան հասունանալուց հետո ամեն ինչ կամ սեւ, կամ սպիտակ տեսանկյունից է դիտարկում։
Մայրերը ցանկանում են իրենց տղաներին տեսնել որպես շատ ուժեղ ու խելացի, առնական ու արդարամիտ անձավորությունների։ Արդյունքում, մայրը թույլ չի տալիս, որ տղան արտահայտի իր կարծիքն ու զգացողությունները, որոնք ըստ մայրիկի՝ տղամարդկային չեն։ Այսպիսով, տղամարդու մոտ ձեւավորվում է այն պատկերացումը, որ կան լավ եւ վատ երեույթներ եւ հասկանում է, թե ո՞ր զգացողություններն ու զգացմունքները կարելի է արտահայտել, իսկ որոնք՝ ոչ։ Ուստի, տղամարդն արհամարհում է այն, ինչ անհանգստացնում է իրեն։ Իհարկե, ոչ բոլոր կանայք կարող են հանդուրժել սա, ինչի արդյունքում նա «փոխվում» ու ավելի անտանելի է դառնում տղամարդու համար։ Սա էլ վերջ է դնում հարաբերություններին։
Զգայական կապ մայրիկի հետ
Շատ տղամարդիկ իրենց վերաբերմունքով ստիպում են կանանց խզել հարաբերությունները։ Բացատրություններից խուսափելու համար նա սկսում է «վատ տղայի» դեր խաղալ, ինչն իհարկե, բարկացնում է կնոջը եւ ստիպում հեռանալ։ Փաստորեն, իր այս քայլով տղամարդը ամբողջ պատասխանատվությունը թողնում է կնոջ ուսերին։
Այս կետը նույնպես պայմանավորված է տղայի եւ մայրիկի միջեւ եղած հարաբերություններով։ 3-5 տարեկանում (այն շրջանը, երբ երեխան առավել շատ է զգում ծնողների կարիքն ու ցանկանում լինել նրանց կողքին) երեխան կարծում է, որ հենց նա է ամենակարեւորը մայրիկի կյանքում, ուստի մոր եւ երեխայի միջեւ մեծ կապվածություն է առաջանում։ Երեխայի համար մայրիկից բաժանվելը նրան սպանելու պես մի բան է։ Ահա հենց սա է պատճառը, որ տղամարդիկ չեն կարողանում քաղաքակիրթ բաժանվել կնոջից։
Անհասկանալի պահանջներ
Հասարակության մեջ ընտանեկան հարաբերությունները հիմնվում ու պահպանվում են կնոջ շնորհիվ։ Երբ տղամարդը ստանում է կնոջ սերը, զգում, վայելում ու անցնում է այս փուլը, կարծում է, որ այլեւս ոչինչ չի կարող ստանալ այս հարաբերություններից։ Նման տղամարդիկ մի որոշ ժամանակ սպասելուց հետո հեռանում են։ Իհարկե, սա կանանց համար մեծ հարված է, քանի որ նրանք ձգտում են ներդաշնակ հարաբերություններ ստեղծել։ Կանանց այս տեսակ պահանջներն էլ կարող են ստիպել զույգերին առանձին ապրելու ցանկություն ունենալ։ Կանայք ձգտում են բաժանվել, իսկ տղամարդիկ՝ խզել հարաբերությունները։ Նրանք ունակ չեն բացատրել իրենց այդ արարքի պատճառները, իսկ սա մեծ ցավ է պատճառում կանանց։ Հետեւաբար, կանանց համար դժվար է շատ արագ մոռանալ մի սիրավեպի մասին, առաջ շարժվել ու նոր հարաբերություններ սկսել։ Քանի որ տղամարդը լռում է, կինը սկսում է պատճառներ փնտրել ու հասկանալ, թե ով է մեղավորը։ Տղամարդը, առանց բացատրություններ տալու հեռանալով, հնավորություն չի տալիս կնոջը խոսել իր զգացմունքների ու տեսակետի մասին։
Խոստովանել...
Միգուցե որոշ տղամարդկանց համար սա բացահայտում լինի, բայց կանայք հարգում են այն տղամարդկանց, ովքեր գիտեն քաղաքակիրթ բաժանվել։ Նման տղամարդիկ հասուն ու գիտակից են թվում, մարդիկ, ովքեր ունակ են լսել դիմացինի փաստարկները, կարող են խոսել իրենց զգացմունքների մասին եւ բացատրել հեռանալու պատճառը։ Այս անկեղծությունը հուշում է այն մասին, որ նա իսկական տղամարդ է...
Աղբյուրը՝ man-woman.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ