Համացանցի օգտատերերը քննադատում են ոչ միայն փմբլիկ աստղերին, այլեւ գեղեցկուհիներին, որոնք փխրուն տեսք ունեն, գրում է Graziamagazine-ը։
Սելին Դիոն
Սելին Դիոնը երբեք փարթամ մարմին չի ունեցել, եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրները նրան ծանոթ չեն։ Երգչուհին ամբողջ կյանքի ընթացքում հետեւում է առողջ կենսակերպի եւ զբաղվում է սպորտով։ «Ես միշտ նիհար եմ եղել։ Մարդկանց թվում է, թե ես մտադրված եմ նիհարում, բայց ես պարզապես սիրում եմ շարժվել, իսկ դրա հետ հեռանում է նաեւ քաշը»,- հարցազրույցներից մեկի ընթացքում հեյթերների հարձակումներին պատասխանել է Սելինը։
Ալյոնա Շիշկովա
Ռեփեր Տիմատիի նախկին սիրելին Ինսագրամի աստղ է։ Աստղը հետեւորդների հետ (նրանց թիվն արդեն իսկ 6 ու կես միլիոն է) հաճախ է կիսվում նորաձեւ ֆոտոշարքի լուսանկարներով, սակայն օգտատերերը նկատում են միայն նրա նիհարությունը։ Հոգնելով իր հասցեին մշտական քննադատությունից՝ Ալյոնան համացանցում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել, թե որքան է կշռում՝ 54,5 կիլոգրամ։ Նա նաեւ խոստովանել է, որ քաշ հավաքելն իրեն մեծ դժվարությամբ է տրվում։
Վիկտորյա Բեքհեմ
Վիկտորյային եւս երկրպագուները երբեք փարթամ կազմվածքով չեն տեսել։ Նա ամբողջ կյանքում հետեւում է խիստ դիետայի ու մարզվում է։ «Սննդային վարքի խանգարման եւ սննդի վերահսկողության միջեւ հսկայական անդունդ է։ Ես իմ սննդակարգում որոշակի կարգապահության եմ հետեւում, բայց ուտում եմ այն, ինչ սիրում եմ»,- հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է Բեքհեմը։
Պոլինա Գագարինա
Առաջին հղիությունը Պոլինային դժվարությամբ է տրվել․որդուն սպասելու ընթացքում նա լրջորեն գիրացել է եւ երկար ժամանակ փորձում էր ազատվել քաշից։ Աշխատանքը տվել է արդյունքը․ աստղը շատ ավելի սլացիկ կազմվածք ունի, քան կարիերայի սկզբում։ Սակայն Պոլինային արտաքինի փոփոխությունները գնահատել են ոչ բոլոր երկրպագուները։ Արտիստի որոշ հետեւորդներ վստահ են, որ նա պետք է քաշ հավաքի։
Անջելինա Ջոլի
Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Անջելինա Ջոլիի երկրպագուները լրջորեն անհանգստացած էին նրա առողջության համար։ Մամուլում պարբերաբար լուրեր էին հայտնվում, որ նախկին ամուսնու հետ կապված սկանդալը, երեխաներին «կիսելը» լրջորեն վատացրել է դերասանուհու հոգեկան առողջությունը, ինչի հետեւանքով նա սկսել է արագորեն քաշ կորցնել։ Լուսանկարներին, որոնք արվել են հենց այդ շրջանում, իսկապես, կարելի է ցավով նայել։ Հիմա Ջոլին շատ ավելի լավ տեսք ունի։
Լուսանկարները՝ Samir Hussein/Redferns, Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ