«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դրա համար եք դուք անտարբեր ու սառնասիրտ հետեւում, թե ինչպես է նախապատրաստվում ձեր սեփական հոգեհանգիստը»․ Ռաֆայել Հովհաննիսյան

10:12, 1 հունիսի

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ «2018-ին եղել է Ցեղափողություն»։

«Եթե սա լիներ 2018 թվականից առաջ, մենք ազգովի չէինք հանգստանա մի քանի ամիս, մի գուցե տարի։ Մենք չէինք ների իշխանությանը, որ նրանք 200 զինվորի մարմին 6 ամիս պահել են սառնարանում։ Պահել են, իմանալով, որ 200 ընտանիք սպասում է իրենց երեխաների դիակները, որ թաղի։ Սա մեր կյանքում կլիներ մի մղձավանջային իրադարձություն։

Մարտի 1-ից օրինակ, ոչ պակաս ցավալի և սարսափելի։ Որովհետև մինչև զինվորներն այս ցելոֆանների մեջ էին, նրանց ծնողները ամեն օր մահանում էին։ Կամաց-կամաց։ Ու մի գուցե շատերը նրանցից կնախընտրեին մեռնել, քան ապրել։ Սա ողբերգություն է։ Բոլորիս ողբերգությունը, ոչ միայն այդ 200 ընտանիքների։ Բայց հիմա դա ընկալվում է որպես սովորական միջադեպ։ Այս իշխանության օրոք սովորական։ Ինչ ա եղել որ։ 200 մարմին կես տարի թաքցրել են ծնողներից ցելոֆանների մեջ։ Դե հիմա եղել եղել ա։

Մենք ամեն օր ապրում ենք նոր ցնցում' նոր մարտի 1, նոր հոկտեմբերի 27, նոր պատերազմ։ Պարզապես արդեն չենք ընկալում։

Չենք հասկանում, որ մեր գլխին դժոխք են բերել։ Բերել է ազգակործան Նեռը։

6 գերի էնկոմ-էսկոմ։ Մի 250 հոգի էլ էն ժամանակ։ 5000 զոհված պլյուս մինուս 1000։ 10 000-12 000 հաշմանդամ։ 25 000-30 000 փախստական։ 5 -6 հանձնած բարձրունք Սյունիքում ու Գեղարքունիքում, 7-8 գյուղ։ Մեկ մահ արդեն ահավոր է։ Մեկ գերի՝ սարսափելի։ Մեկ անտուն ընտանիք, մեկ հաշմանդամ, մեկ դիտակետ, մեկ գյուղ։ Նույնիսկ մեկի ետևում կոտրված կյանքեր են ու անդառնալի կորուստներ։ Իսկ մենք ամեն ինչի մասին սովորել ենք խոսել 100-ով ու 1000- րով։ Ամեն օր։ Ու սրա վերջը չի երևում։ Որովհետև դուք եք այդպես ուզում։

2018-ին եղել է Ցեղափողություն։

Ու այդ Ցեղափոխության արդյունքում ձեր մեջ աստիճանաբար սպանել ել մարդուն։ Ու դրա համար եք դուք հիմա անտարբեր ու սառնասիրտ, համակերպվելով ու հանդուրժելով հետևում թե ինչպես է նախապատրաստվում ձեր սեփական հոգեհանգիստը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել