Ռուս ռեփեր եւ գործարար Տիմատին (իսկական անունը Տիմուր Յունուսով) բացահայտել է «Холостяк» նախագծի եզրափակչի մանրամասները։ Ռեփերի խոսքով՝ նախագծի ընթացքում ինքն արդեն գիտեր, թե ում էր հոգին ավելի մոտ։ Սակայն խաղի կանոնների համաձայն՝ հարկավոր էր ինտրիգը պահել մինչեւ վերջ։ Ընդն որում, դեռ Նոր տարուն ռեփերը նախագծի հաղթողին՝ Կատյա Սաֆարովային, հաղորդագրություն էր ուղարկել՝ հասկացնելով, որ անտարբեր չէ։
«Կատյան իսկական է հարյուր եւ մեկ տոկոսով։ Ասում է այն, ինչ մտածում է, անում է այն, ինչ զգում է, ապրում է այստեղ ու հիմա։ Ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել բացասական արտահայտություն անել ինչ-որ մեկի հասցեին ոչ նախագծի ընթացքում, ոչ դրան սահմաններից դուրս։ Եթե ինչ-որ բանից սրտնեղած է եղել (օրինակ՝ իմ պահվածքից), անմիջապես ասել է դրա մասին»,- հայտարարել է երաժիշտը։
View this post on Instagram
Նրան ամենից շատ գրավել է «դրամայի պահուստի» բացակայությունը, քանի որ այդպիսի աղջիկները կարողանում են բաց թողնել անցյալը՝ վայելելով այն, ինչ հիմա կա։ «Շատերն են գրում «եվրոպական մենթալիտետի» մասին, բայց կարելի է տեղափոխվել մռայլ, ծանր վայրից, արեւայրուք ընդունել, փոխել հագուստը, ընկերներին ու սանրվածքը, բայց մնալ նույնիպիսի մռայլ ու ծանր մարդ այդ նույն վայրից»,- կարծում է Տիմատին։
Ըստ ամենայնի՝ այդ դրական տրամադրվածությունը գալիս է Սաֆարովայի մայրիկից, որի հետ Տիմատին ծանոթացել է շոուի ընթացքում, եւ ինչպես նա է նշում, շատ բան է հասկացել։ «Դու ուրախ ես, թեթեւ, գեղեցիկ, ընդ որում, ամուր ներքին էությամբ աղջիկ ես։ Ցանկանում էի շարունակել՝ նպատակասլաց, բազմակողմանի եւ կարողանում ես աշխարհի ցանկացած կետում մարդկանց քո շուրջը գրավել․․․ Բայց հանկարծ հասկանցա, որ հնչում է լավագույն ընկերոջ ծննդյան օրվա շնորհավորանքի նման, իսկ դա այն չէ, ինչ հիմա ուզում եմ ասել քեզ։ Քո հարցում իմ բախտը շատ է բերել»,- եզրափակել է «Холостяк»-ի գլխավոր հերոսը։
Ի դեպ, եզրափակչի ընթացքում Տիմատին Կատյային 300 հազար դոլար արժողությամբ մատանի է նվիրել։ Միայն թե, դա չի ենթադրում, որ նրանք անմիջապես պետք է օրինակացնեն հարաբերությունները,նրանք կարող են հանդիպել իրական կյանքում եւ հարաբերություններ կառուցել, սակայն նախագծի ավարտից հետո զույգերի մեծամասնությունը փլուզվում է։
Աղբյուրը՝ StarHit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը