«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիմատին պատմել է «Холостяк» նախագծի հաղթողի հետ իրական հարաբերությունների մասին

12:54, 1 հունիսի

Ռուս ռեփեր եւ գործարար Տիմատին (իսկական անունը Տիմուր Յունուսով) բացահայտել է «Холостяк» նախագծի եզրափակչի մանրամասները։ Ռեփերի խոսքով՝ նախագծի ընթացքում ինքն արդեն գիտեր, թե ում էր հոգին ավելի մոտ։ Սակայն խաղի կանոնների համաձայն՝ հարկավոր էր ինտրիգը պահել մինչեւ վերջ։ Ընդն որում, դեռ Նոր տարուն ռեփերը նախագծի հաղթողին՝ Կատյա Սաֆարովային, հաղորդագրություն էր ուղարկել՝ հասկացնելով, որ անտարբեր չէ։

«Կատյան իսկական է հարյուր եւ մեկ տոկոսով։ Ասում է այն, ինչ մտածում է, անում է այն, ինչ զգում է, ապրում է այստեղ ու հիմա։ Ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել բացասական արտահայտություն անել ինչ-որ մեկի հասցեին ոչ նախագծի ընթացքում, ոչ դրան սահմաններից դուրս։ Եթե ինչ-որ բանից սրտնեղած է եղել (օրինակ՝ իմ պահվածքից), անմիջապես ասել է դրա մասին»,- հայտարարել է երաժիշտը։

View this post on Instagram

A post shared by 13 (@timatiofficial)

Նրան ամենից շատ գրավել է «դրամայի պահուստի» բացակայությունը, քանի որ այդպիսի աղջիկները կարողանում են բաց թողնել անցյալը՝ վայելելով այն, ինչ հիմա կա։ «Շատերն են գրում «եվրոպական մենթալիտետի» մասին, բայց կարելի է տեղափոխվել մռայլ, ծանր վայրից, արեւայրուք ընդունել, փոխել հագուստը, ընկերներին ու սանրվածքը, բայց մնալ նույնիպիսի մռայլ ու ծանր մարդ այդ նույն վայրից»,- կարծում է Տիմատին։

Ըստ ամենայնի՝ այդ դրական տրամադրվածությունը գալիս է Սաֆարովայի մայրիկից, որի հետ Տիմատին ծանոթացել է շոուի ընթացքում, եւ ինչպես նա է նշում, շատ բան է հասկացել։ «Դու ուրախ ես, թեթեւ, գեղեցիկ, ընդ որում, ամուր ներքին էությամբ աղջիկ ես։ Ցանկանում էի շարունակել՝ նպատակասլաց, բազմակողմանի եւ կարողանում ես աշխարհի ցանկացած կետում մարդկանց քո շուրջը գրավել․․․ Բայց հանկարծ հասկանցա, որ հնչում է լավագույն ընկերոջ ծննդյան օրվա շնորհավորանքի նման, իսկ դա այն չէ, ինչ հիմա ուզում եմ ասել քեզ։ Քո հարցում իմ բախտը շատ է բերել»,- եզրափակել է «Холостяк»-ի գլխավոր հերոսը։

Ի դեպ, եզրափակչի ընթացքում Տիմատին Կատյային 300 հազար դոլար արժողությամբ մատանի է նվիրել։ Միայն թե, դա չի ենթադրում, որ նրանք անմիջապես պետք է օրինակացնեն հարաբերությունները,նրանք կարող են հանդիպել իրական կյանքում եւ հարաբերություններ կառուցել, սակայն նախագծի ավարտից հետո զույգերի մեծամասնությունը փլուզվում է։

 Աղբյուրը՝ StarHit


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել