ԽՈՅԵՐ
Սիրային հարաբերություններից հաճույք ստանալու համար պետք է ջանքր թափեք։ Կարող եք գեղեցիկ նկար նկարել, հիշողություններ արթնացնող երգերի հավաքածու պատրաստել կամ երեկոյան համեղ ընթրիք՝ սիրելիի համար։
ՑԼԵՐ
Սիրելին ձեր ուշադրության կարիքը կզգա: Դրա բացակայության դեպքում նա կարող է հիմարություններ անել, որոնց հետեւանքը անդառնալի կլինի ձեր երկուսի համար։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելի էակի հետ ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք մի գեղեցիկ եւ շատ հարմարավետ վայրում։ Թող այս հանդիպումն անկրկնելի լինի, ռոմանտիկ, ջերմ եւ ուրախ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք լրջորեն մտածելու եք ընտանեկան արժեքների մասին, եւ թե ինչ կարեւոր տեղ ունեն դրանք ձեր եւ ձեր սիրելիի կյանքում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր երջանկությունը պետք է ամենակարեւորը լինի ձեզ համար։ Բայց եթե դրա համար ձեզ անհրաժեշտ է սիրելիի ժպիտը, ուրեմն՝ անգործ մի նստեք։ Հենց հիմա գործի անցեք, զանգեք նրան եւ հանդիպում նշանակեք։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի շփվել ձեր մտերիմների եւ հարազատների հետ: Նրանց միջեւ պատնեշ կստեղծվի, որն անհաղթահարելի կթվա։ Ուստի, ավելորդ լարվածությունից խուսափելու համար նման հանդիպումներ այսօր մի կազմակերպեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքներին կարեւոր, գլոբալ եւ անհետաձգելի գործերի իրականացման շաբաթ է սպասվում։ Մնում է ձեզ հաջողություն մաղթել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հնարավոր է ձեզ մոտ բացասական էներգիա կուտակվի սիրելիի հանդեպ։ Պետք չէ այն պահել ձեր ներսում։ Եթե նման զգացողություններ ունեք, անպայման բարձրաձայնեք, անկեղծ զրուցեք նրա հետ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելին շատ ջերմ ու սիրառատ կլինի ձեր նկատմամբ։ Այնպիսի տպավորություն կլինի, որ արեւը միայն ձեզ է ժպտում ու ձեռքով անում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ստիպված եք շատ պատասխանատու լինել սիրելիի հետ շփման հարցում։ Դժվար ու բարդ է լինելու ձեզ համար։ Բայց եթե կարողանաք հաղթահարել այս փորձությունը, շուտով կքաղեք դրա քաղցր պտուղները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Անձնական կյանքում առկա խնդիրները հապճեպ չեն լուծվում։ Ուստի որոշումները կայացրեք երկար մտածելուց եւ խելամիտ եզրակացություններ անելուց հետո։
ՁԿՆԵՐ
Պետք չէ սիրելի էակի փոխարեն ամեն ինչ որոշել։ Նա նույնպես ի վիճակի է լուծել իր խնդիրները, ընդ որում՝ ճիշտ ու յուրօրինակ ձեւով՝ ի զարմանս ձեզ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը