«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դեռեւս ընտանիք ենք»․ արքայազն Էդվարդը կնոջ հետ պաշտպանել են արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին

12:09, 6 հունիսի

Եղիսաբեթ II թագուհու ամենակրտսեր որդին՝ արքայազն Էդվարդը, ինչպես նաեւ նրա կինը՝ Սոֆի Ռիս-Ջոնսը, կողմ են արտահայտվել Սասեքսի խռովարարներին. չնայած սկանդալին, որից Մեծ Բրիտանիայի միապետությունը ցնցվել է, արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախկինի պես թագավորական ընտանիքի անդամներ են:

Ինչպես հայտնի է, Սասեքսի դուքսներն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ապրում են Միացյալ Նահանգներում։ Նրանք ոչ միայն հրաժարվել են միապետության պարտականությունները, այլեւ իրենց հարազատներին անվանել են ռասիստ։ Մեգան Մարքլի ռեզոնանսային հայտարարությունն այն մասին, որ  Բուքինգեմյան պալատում մտահոգված էին իր առաջնելի մաշկի գույնով, հնչել է այս տարվա մարտին՝ ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ։

Հարցազրույցը, մեղմ ասած, տխրեցրել է Հարիի տատիկին՝ Եղիսաբեթ II թագուհուն, նրա հորը՝ արքայազն Չարլզին, նրա եղբորը՝ արքայազն Ուիլյամին ու նրա տիկնոջը՝ Քեյթ Միդլթոնին (օրինակելի դքսուհի, ի դեպ)։ Ըստ լուրերի՝ հարազատներն անգամ Սասեքսի դուքսերի հետ չեն խոսում։ Ավելին, նրանք վերջերս նշում էին հարսանիքի երրորդ տարեդարձը, եւ ընտանիքի պաշտոնական էջերից ոչ մեկում շնորհավորանքներ չի հայտնվել:

Արքայազն Էդվարդն ու կինն, այնուամենայնիվ, բարյացակամ են տրամադրված։ Նրանք հայտարարել են, որ Հարին եւ Մեգանը միշտ իրենց մտերիմ մարդիկ կլինեն, քանի որ նրանք «դեռ ընտանիք են»: Նրանք նույնիսկ պատրաստ են ձեւացնել, թե չգիտեն՝ ով է Օփրա Ուինֆրին, եւ երբեք չեն լսել սկանդալային հարցազրույցի մասին։

«Մենք բոլորս տխրեցինք, երբ իմացանք, թե որքան բարդ են եղել Հարիի եւ Մեգանի համար վերջին մի քանի տարիները: Այո, մեզ մտահոգում են նրանց խոսակցությունները Բուքինգհեմյան պալատում ռասիզմի դրսեւորումների մասին։ Չնայած դրան, Հարին, Մեգանը եւ Արչին միշտ լինելու են ընտանիքի ամենասիրելի անդամները»,-արքայազնի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել