Եղիսաբեթ II թագուհու ամենակրտսեր որդին՝ արքայազն Էդվարդը, ինչպես նաեւ նրա կինը՝ Սոֆի Ռիս-Ջոնսը, կողմ են արտահայտվել Սասեքսի խռովարարներին. չնայած սկանդալին, որից Մեծ Բրիտանիայի միապետությունը ցնցվել է, արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախկինի պես թագավորական ընտանիքի անդամներ են:
Ինչպես հայտնի է, Սասեքսի դուքսներն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ապրում են Միացյալ Նահանգներում։ Նրանք ոչ միայն հրաժարվել են միապետության պարտականությունները, այլեւ իրենց հարազատներին անվանել են ռասիստ։ Մեգան Մարքլի ռեզոնանսային հայտարարությունն այն մասին, որ Բուքինգեմյան պալատում մտահոգված էին իր առաջնելի մաշկի գույնով, հնչել է այս տարվա մարտին՝ ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ։
Հարցազրույցը, մեղմ ասած, տխրեցրել է Հարիի տատիկին՝ Եղիսաբեթ II թագուհուն, նրա հորը՝ արքայազն Չարլզին, նրա եղբորը՝ արքայազն Ուիլյամին ու նրա տիկնոջը՝ Քեյթ Միդլթոնին (օրինակելի դքսուհի, ի դեպ)։ Ըստ լուրերի՝ հարազատներն անգամ Սասեքսի դուքսերի հետ չեն խոսում։ Ավելին, նրանք վերջերս նշում էին հարսանիքի երրորդ տարեդարձը, եւ ընտանիքի պաշտոնական էջերից ոչ մեկում շնորհավորանքներ չի հայտնվել:
Արքայազն Էդվարդն ու կինն, այնուամենայնիվ, բարյացակամ են տրամադրված։ Նրանք հայտարարել են, որ Հարին եւ Մեգանը միշտ իրենց մտերիմ մարդիկ կլինեն, քանի որ նրանք «դեռ ընտանիք են»: Նրանք նույնիսկ պատրաստ են ձեւացնել, թե չգիտեն՝ ով է Օփրա Ուինֆրին, եւ երբեք չեն լսել սկանդալային հարցազրույցի մասին։
«Մենք բոլորս տխրեցինք, երբ իմացանք, թե որքան բարդ են եղել Հարիի եւ Մեգանի համար վերջին մի քանի տարիները: Այո, մեզ մտահոգում են նրանց խոսակցությունները Բուքինգհեմյան պալատում ռասիզմի դրսեւորումների մասին։ Չնայած դրան, Հարին, Մեգանը եւ Արչին միշտ լինելու են ընտանիքի ամենասիրելի անդամները»,-արքայազնի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին