«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քլոե Քարդաշյանը պատասխանել է իրեն «այլմոլորակային» անվանած օգտատերերին

13:01, 8 հունիսի

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, «հակահարված է հասցրել» երկրպագուներին, որոնք տեսանյութում փոխված արտաքինի պատճառով նրան «այլմորոկային» են անվանել։ Հրապարակումները հայտնվել են նրա Twitter-ի էջում։

36-ամյա Քլոեն դարձել է «Nurotec» ապրանքանիշի՝ միգրենի դեմ դեղամիջոցների գովազդային արշավի հերոսը։ Կադրերում նա նստած է բազմոցին, բեժ գույնի կոստյում է կրում եւ շագանակագույն կարդիգան։ Նրան նկարահանել են դստեր՝ Թրուի հետ։

«Marsha Coupe» անունով օգտատերը Քարդաշյանին մեղադրել է պլաստիկ վիրահատությունները չարաշահելու համար, որոնք, նրա կարծիքով, հեռուստաաստղի միգրենի պատճառն են։ «Ինչպես է դեղագործական ընկերությունն իր ներկայացուցիչ դարձնում մարդուն, որն այնքան պլաստիկ վիրահատություններ է արել, որ այլմոլորակայինի տեսք ունի»,- գրել է օգտատերը։

Քլոեն արձագանքել է օգտատիրոջ քննադատությանը․ «Ափսոսում եմ, որ ձեզ այդպես եք զգում։ Դուք իրավունք ունեք արգելափակել ինձ, ես ձգտում եմ օգնել մարդկանց, որոնք լռում են իրենց խնդրի մասին։ Ես իրավունք ունեմ ունենալ իմ կարծիքը, ինչպես դուք իրավունք ունեք արտահայտելու ձերը։ Սակայն ես չեմ կարծում, թե դուք կարող եք ձեզ ֆեմինիստ անվանել, եթե առանց հիմքի հարձակվում եք այդ կնոջ վրա»։

2020թ․-ի նոյեմբերին երկրպագուները տեսանյութում չէին ճանաչել Քլոե Քարդաշյանին եւ նրան քննադատել էին պլաստիկ վիրահատությունների համար։ Տեսաուղերձում Քլոեն շնորհակալական խոսք էր ասել «People's Choice Awards» երեկոյի ընթացքում «Reality Star of 2020» անվանակարգում հաղթանակի համար։ Օգտատերերն ուշադրություն էին դարձրել գործարար կնոջ արտաքինին եւ քննադատության ենթարկել պլաստիկ վիրահատությունների համար։

Լուսանկարները՝ Facebook


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել