Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Բոլոր պատմությունները չէ, որ ավարտվում են գրկախառնությամբ». Անի Մաղաքյանը՝ «Երկուսով»-ի քննարկված վերջաբանի ու նոր՝ «Բեկորներ» սերիալի մասին

16:05, 8 հունիսի

Հունիսից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Բեկորներ», որը կրկին աչքի է ընկնելու աստղային կազմով: Սերիալի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Հայկ Վարդանյանը, գլխավոր դերերում հեռուստադիտողը կտեսնի Նելլի Խերանյանին, Աննա Էլբակյանին եւ Անի Պետրոսյանին: Ֆիլմում նկարահանվում են նաեւ Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը, Վարուժան Մարգարյանը, Միկա Ղափլանյանը, Մուրադ Նադիրյանը, Սուրեն Թումասյանը, Լիլիթ Սարգսյանը եւ այլք:

Սցենարիստը պատմում է, որ «Բեկորներ»-ը հետպատերազմյան Հայաստանում տիրող տրամադրությունների ու հոգեվիճակի ֆոնին երեք ընկերուհիների պատմություն է, ովքեր տարբեր պատճառներով հայտնվում են բարդ իրավիճակներում եւ ստիպված լինում իրենց խնդիրներն ինքնուրույն հաղթահարել։ Պատմությունը ծավալվում է նաեւ նրանց երեխաների շուրջ: Անին նշում է, որ ֆիլմում, այս ամենից զատ, ընդգրկված կլինի գեղեցիկ սիրո պատմություն։

«Սերիալի միտքը վաղուց կար, դեռ «Երկուսով»-ը նոր էր եթերում, ես արդեն հույս ունեի, որ հաջորդ նախագիծը սա կլինի։ Եվ ի ուրախություն ինձ` «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը հենց այս պատմության վրա կանգ առավ։ Սցենարի վրա աշխատանքները սկսեցի ապրիլից, հիմա շարունակում եմ գրել, իսկ նկարահանող խումբը՝ ռեժիսոր Հայկ Վարդանյանի հետ արդեն աշխատում են առաջին սերիաների նկարահանումների շուրջ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անին: Սցենարիստը չցանկացավ շատ փակագծեր բացել, բայց նաեւ հավելեց. ««Բեկորներ»-ը մեր օրերի մասին պատմություն է, ուրեմն` պետք է հնարավորինս արտացոլեր յուրաքանչյուրիս ապրումներն ու մտահոգությունները, որոնք վերջին շրջանում կապված են պատերազմի ու խաղաղության, կորուստների ու փրկված կյանքերի, հերոսների ու հավերժացած անունների հետ։ Ունենք պատմության մեջ հերոս, որի միջոցով կարող ենք փոխանցել այս ողջ մտածածը»։

Ինչ վերաբերում է գլխավոր հերոսուհիներին՝ նրանք երեք ընկերուհի են. «Նրանց մտերմությունն արդեն փորձված է ժամանակով։ Ֆիլմում անդրադառնալու ենք նաեւ նրանց՝ ավելի երիտասարդ տարիների կյանքին։ Գեղեցիկ անցումներ ենք մտածել, ինչի շնորհիվ ֆիլմն ավելի է հագենում էմոցիաներով։ Հերոսուհիներից մեկը բժշկուհի է, մյուսը՝ տնային տնտեսուհի, երրորդը՝ ամեն ինչով ապահովված կին, ով իր աղջիկների հետ ստիպված է կյանքը զրոյից սկսել։ Թեեւ արդարության համար պետք է ասեմ, որ նրանցից յուրաքանչյուրն է փորձելու կյանքը սկսել նորից, բայց այս անգամ՝ հարուստ կենսափորձով ու կյանքի ու հասարակության առաջ ըմբոստացած»,-պատմում է Անին:

Սցենարիստի հետ զրուցել ենք նաեւ «Երկուսով» հեռուստասերիալի վերջին սերիայի ու դրա շուրջ ծավալված քննարկման մասին: Հեռուստադիտողներից շատերին թվացել էր, թե սերիալի գլխավոր հերոսների հանդիպումը դիտավորյալ էր անավարտ մնացել, որպեսզի լինի շարունակություն. Անին, սակայն, նշեց. «Երկուսով» սերիալի շարունակություն չի նախատեսվում։ Ավարտը բաց էր եւ արված էր միտումնավոր։ Հեռուստադիտողն այնքան էր մտել պատմության մեջ, որ ես վստահ էի՝ յուրաքանչյուրն իր պատկերացրած ու ուզած վերջաբանն իր գլխում արդեն ունի։ Մեզ մնում էր տեղ թողնել այդ պատմությունն ինքնուրույն ավարտելու համար։ Իհարկե, դժգոհություններ էլ եղան, մարդկանց պակասել էր գոնե մի քանի վայրկյան հերսոներին միասին տեսնելու, գոնե գրկախառնված տեսնելու պահը, բայց բոլոր պատմությունները չէ, որ ավարտվում են գրկախառնությամբ (ժպտում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել