Անգլիական Աննա Բոլեյն թագուհու մասն սերիալը համացանցում մեծ աղկում էր բարձրացրել նախքան էկրաններ բարձրանալը։ Նախագծում գլխավոր դերը կատարել է թխամորթ դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը (ժամանակակիցները Աննա Բոլեյնին նկարագրում էին որպես «հիվանդագին սպիտակ»)։ Բացի դերասանուհուց՝ շատերին դուր չեն եկել կոստյումները, Ջոդիի խաղը, թույլ երկխոսությունները եւ ժամանակակից արժեքները 16-րդ դարի պատմությունում։
Վերջերս սերիալը մեկնարկել էր «Channel 5»-ով, սակայն IMDB գնահատականների ագրեգատորում 106-ից միայն 1,2 միավոր է հավաքել՝ ցուցադրելով հարթակի վատագույն վարկանիշներից մեկը։
Օգտատերերը համացանցում բացահայտ արտահայտում են իրենց դժգոհությունը եւ չեն կաշկանդվում արտահայտություններ ընտրելիս․ «Սցենարն, իսկապես, սարսափելի էր։ Երկխոսությունները բաղկացած էին հեգնական շեքսպիրյան արտահայտություններից, խառնված բանավոր անգլերենի հետ եւ արտահայտություններից, որոնք բացարձակապես համապատասխան չէի պատմական շրջանին»․- գրել է նրանցից մեկը։
«Կարող եք ինձ հնաոճ անվանել, բայց ես գերադասում եմ, որ պատմական դրամական պատմական լինի։ XXI դարի արժեքները տեղին չէին 50 տարի առաջ, էլ չասած 500 տարի առաջվա մասին»,- նկատել է մյուսը։
Գլխավոր դերակատարը խոստովանել է, որ սերիալի վերաբերյալ նման արձագանքի չէր սպասում։ Նա արձագանքել է բացասական կարծիքներին՝ շեշտը դնելով Բոլեյնի պատմության «մարդկայնության», ոչ թե դերասանուհու ռասայի վրա։ «Ես կարծում եմ, որ նրբերանգը, որը մարդիկ բաց են թողնում, այն է, որ պատմականորեն թխամորթ մարդիկ ջնջվել են պատմություններից, եւ այդ կերպ ջնջվել է նրանց մարդկայնությունը։ Մենք սրանով չենք ջնջում սպիտակամորթների մարդկայնությունը։ Մենք ռասան հանում ենք խոսակցությունից՝ այդ ամենի կենտրոնում մարդկային պատմություն ներկայացնելու համար։ Իմ գլխավոր ցանկությունն այն է, որ ինձ մարդկային համարեն։ Ոչ միայն որ ես թխամորթ կին եմ, այլեւ այն, որ ես մարդ եմ, որը մարդկային փորձ ունի եւ գոյություն ունի մարդկային տարածությունում»,- Insependent-ի հետ զրույցում նշել է դերասանուհին։
Լուսանկարները՝ կադրեր «Աննա Բոլեյն» սերիալից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ