Համացանցում ծաղրել են ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշը նոր սպորտային կոշիկների պատճառով, որի դիզայնի ընթացքում օգտագործվել են հունական այբուբենի տառերը, հայտնում է Independent-ը։
Խոսքը Air Force 1 Lows մոդելի մասին է, որը նվիրել են հունական դիցաբանությունում հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Կոշիկը պատրաստված է սպիտակ կաշվից, լեզվակի ներսի հատվածում տպված է աստվածուհու նկարագրությունը։
Կրունկի հատվածում կոշիկի աջ զույգի վրա արմավենու ճյուղ է նկարված, ձախին՝ հունական տառեր, որոնք դիզայներների մտահղացմամբ, պետք է կարդացվեն «Նիկե»։ Twitter-ի օգտատերերից մեկն ուշադրություն է հրավիրել բառի սխալ գրությանը․ լեզվնի օրենքներով՝ այն կարոդացվում է «պիքս»։
«Չգիտեմ՝ ինչպես հաղթահարել սա։ Զայրացած եմ։ Միայն հիմարը կկրի «պիքս» գրությամբ կոշիկներն ու կկարծի, թե գրված է «Նիկե»։ Ինձ համար միեւնույն է, թե ինչ են կրում հիմարները, բայց, Աստված իմ, աշխարհում 11 միլիոն հույն է ապրում, խորհրդակցեք գոնե նրանցից մեկի հետ»,- գրել է Զոի Գարգները։
Հրապարակումը վիրուսային է դարձել եւ աջակցություն ստացել բազմաթիվ օգտատերեի կողմից։ Nike-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել սխալը։
2019թ․-ին Nike-ը հանրության զայրույթի պատճառով հետ է կանչել Air Max 1 Quick Strik կոշիկները, որոնք թողարկվել էին ԱՄՆ անկախության օրվա առիթով։ Մոդելը պատրաստված էր սպիտակ ու կարմիր գույներով, կոշիկների կրունկի հատվածում ԱՄՆ նախկին դրոշն էր 13 աստղերով ժամանակից 50-ի փոխարեն։ Nike-ի երկրպագուները քննադատել էին ընկերությանն այդ դիզայնի համար եւ այն համարել հղում երկրում ստրկության ժամանակներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը