Ջուլիանան Մուր

Իր 59 տարեկանում Ջուլիանան ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել եւ երիտասարդեցման ոչ մի պրոցեդուրա չի արել, բայց մի քանի տարի առաջ կիսամերկ նկարահանվել է ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավի համար: Դերասանուհին կարծում է, որ կարող է իրեն թույլ տալ ծերանալ բնական ճանապարհով եւ չի հավատում, որ պլաստիկան կարող է օգնել այլ կանանց ավելի լավը դառնալու հարցում: Նրա կարծիքով՝ հաջողության գաղտնիքը բնականոնությունն է եւ մարդու սերն իր անձի հանդեպ։ Սովորական կյանքում կոսմետիկա նա գրեթե չի օգտագործում, համարելով, որ իր կանաչ աչքերը, արտահայտիչ այտոսկրերը եւ բնական կարմիր մազերի երանգն իրեն բավականացնում են։
«Ես ունեմ սկզբունք՝ ապրիր եւ ապրեցրու ուրիշներին։ Այդ իսկ պատճառով ինձ չեն հետաքրքրում պլաստիկ ընթացակարգերի մասին այդ բոլոր լուրերը․ ով ինչ ներարկում է արել, ինչն է մեծացրել կամ փոքրացրել։ Ինձ մոտ երբեմն միտք է առաջանում, երբ ինչ-որ մեկը բավականին համառորեն պնդում է դրա մասին, նրան ասել․ «Crazy, stupid!»։
Էմմա Թոմփսոն

Էմմա Թոմփսոնը պլաստիկ վիրաբուժության դեմ Բրիտանական լիգայի կազմակերպիչներից է։ Այս ընթացակարգերի կողմնակիցներին Էմման խորհուրդ է տալիս ժամանակ ծախսել աշխատանքի, այլ ոչ թե պլաստիկ վիրաբույժների մոտ խորհրդակցություն անցկացնելու վրա։ Էմման մտադիր չէ «կախարդական» ներարկումների օգնությամբ թաքցնել կնճիռները, եւ իրեն չի համարում ծերացող, քանի որ ծերացման գործընթացը, Նրա կարծիքով, անխուսափելի է, ինչպես նաեւ հասունացման գործընթացը: Ամենից շատ արտիստուհին անհանգստանում է այն բանի համար, որ նոր սերունդը պլաստիկան համարում է այնպիսի բնական գործընթաց, ինչպիսին է առավոտյան դիմահարդարումը, եւ չարդարացված կերպով հաճախ վիրահատություններ է անում։
Դայան Կիտոն

Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը թողարկվել է 2019 թվականի մայիսին, եւ նա ակնհայտորեն չի պատրաստվում կանգ առնել: Դժվար է պատկերացնել, որ Կիտոնն արդեն 74 տարեկան է: Տարիների ընթացքում նրա հանդեպ հետաքրքրությունը չի մարել, այլ ավելի է ուժգնացել։ Պլաստիկայում դերասանուհին իմաստ չի տեսնում: Սակայն առողջ սնունդը, ակտիվ կենսակերպը եւ բնական կոսմետիկան նրա լավագույն ընկերներն են:
Քեյթ Բլանշեթ

Մի անգամ դերասանուհու ամուսինը կատակել է, որ կբաժանվի նրանից, եթե վիրաբույժի դանակի տակ ընկնի։ Իհարկե, նա կարող է իրեն թույլ տալ նման կատակներ, քանի որ նրա կինն իրական գեղեցկութհի է։ Եթե լուրջ խոսենք, ապա ոչ Քեյթը, ոչ էլ նրա ամուսինը չեն հասկանում կանանց ձգտումները, որոնք վիրահատական միջամտություններով ցանկանում են ավելի լավ տեսք ունենալ։ Իր գեղեցկությունը պահպանելու համար Քեյթը պատրաստ է ճիշտ սնվել, սպորտով զբաղվել եւ բնական կոսմետիկ միջոցներ փնտրել մաշկի եւ մազերի խնամքի համար: Իհարկե, այս մոտեցումը շատ ավելի բարդ է, քան գրեթե ակնթարթային երիտասարդացումը, բայց Քեյթն էապես փրկում է ընտանեկան բյուջեն եւ իր օրգանիզմի ուժերը:
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ