Շանսոնի կատարողը պատմել է դստեր վիճակի մասին, որը նախկինում արգելված նյութեր էր օգտագործում։ Պարզվել է, որ Պլակսինան իրեն շատ ավելի լավ է զգում եւ պատրաստվում է նվաճել հայրենական շոու-բիզնեսը։
Երգչուհի Լյուբով Ուսպենսայի 31-ամյա դուստրը կրկին պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Տատյանա Պլակսինան, որին մայրը նախկինում մեղադրել էր արգելված նյութեր օգտագործելու մեջ, մինչ այժմ փորձում է վերականգնվել Կոստա Ռիկայում հեծանիվից անհաջող ընկնելուց հետո: Մոսկվայում գտնվող աղջկան այցելել են Գերմանիայից ժամանած բժիշկները, որոնք էլ վիրահատել են։ Ինչպես պատմել է ինքը՝ «ռուսական շանսոնի թագուհին», այժմ նրա դուստրն իրեն շատ ավելի լավ է զգում, եւ շուտով մենք նրան կտեսնենք միանգամայն այլ տեսքով:
«Դուք շուտով կտեսնեք գեղեցիկ եւ առողջ Տանեչկային։ Այնպիսին, ինչպիսին ես ուզում էի տեսնել ողջ կյանքս։ Տանյան մի քանի լուրջ վիրահատություն է տարել։ Այսօր ամեն ինչ արդեն արված է։ Եւս մեկ շաբաթ, եւ նա կդառնա գեղեցկուհի։ Վերջերս մեզ մոտ էին եկել Գերմանիայից ժամանած շատ լուրջ, պրոֆեսիոնալ բժիշկներ։ Նրանք վերջին վիրահատություններն են իրականացրել։ Հիմա Տանեչկան երջանիկ է», - ասել է Լյուբով Զալմանովնան։
Վերջնականապես վերականգնվելուց հետո Պլակսինան ցանկանում է գնալ մոր հետքերով։ Ուսպենսկայան պնդում է, որ ընտանիքն արդեն գտել է ԱՄՆ-ից մի քանի հայտնի կոմպոզիտորների, որոնք աշխատում են աղջկա երգացանկի վրա: Ընդ որում, արտիստուհու խոսքով՝ մասնագետներն իրենք են սկսել կապ հաստատել աղջկա հետ այն բանից հետո, երբ միկրոբլոգներում հայտնվել է մոր հետ նրա համատեղ ելույթի տեսանյութը:
«Տանյան այնպես է երգում, որ ինձ կգերազանցի։ Սա ես ասում եմ ոչ թե որպես մայր, ով գովում է իր դստերը, այլ որպես երգչուհի: Վերջերս միասին մի քանի համատեղ ելույթներ ենք ունեցել։ Իսկ հիմա ես շատ լուրջ նախագիծ եմ պատրաստում՝ Տանյան այնտեղ երգելու է։ Տատյանա Պլակսինան կհնչի ամենուր», - պնդել է երգչուհին, որի խոսքերը մեջբերում է «Собеседник»-ը։
Աղբյուրը՝ Экспресс газета
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին