«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մենք պարտվեցինք երկրորդ անգամ. թշնամուն եւ ինքներս մեզ։ Երեւի Ազգն ավարտվեց Շառլ Ազնավուրի գնալու հետ միասին». Ռաֆայել Հովհաննիսյան

14:23, 21 հունիսի

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին։

«Շնորհավորում եմ ընտրությունների չգնացած ՀՀ քաղաքացիներին։ Դուք հաղթեցիք։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նոյեմբերին ֊ դեկտեմբերին կապրիզնիություն արեցին և դուրս չեկան փողոց, որովհետև Վազգեն Մանուկյանի միտինգը լավը չէր։

Շնորհավորում եմ նաև 17 + ներին, որ ինչ հնարավոր էր սխալ արեցին։ Դուք էլ եք հաղթել։

Շնորհավորում եմ ընդդիմությանը, որը պոչեմու տո որոշեց, որ կարելի է գնալ ընտրությունների մի մարդու հետ, ով նախորոք գիտեր այդ ընտրությունների արդյունքը։ Վայելեք։

Շնորհավորում եմ Օնիկ Գասպարյանին, Տիրան Խաչատրյանին և մնացած գեներալներին։ #Հաղթելեք

Շնորհավորում եմ մեր երկրի գրեթե բոլոր արվեստագետներին։ Նոյեմբերի 10 ֊ ից հետո դուք այդպես էլ մի բառ չասեցիք ձեր հետևորդներին։ Որովհետև դուք քաղաքանությամբ չեք զբաղվում։

Շնորհավորում եմ բժիշկներին, ում առաքելությունը' միայն մարկանց կյանքեր փրկելն է։

Շնորհավորում եմ բոլոր իմ ընկերներին, ովքեր այդպես էլ ձայն չհանեցին։ Դուք նույնպես հաղթեցիք։

Շնորհավորում եմ պետական կառույցներում աշխատող և վարչապետին մոլագարների պես ծառայող բոլոր նվիրյալներին։ Դուք ունեցաք պարզապես շռնդալից հաղթանակ։ Ձեզ այլևս ոչ մեկ չի խանգարի իրականացնել ձեր ազնիվ ծառայությունը։

Շնորհավորում և ողջունում եմ այն սյունեցիներին, որոնք ուզեցին ապրել ադրբեջանցիների հետ կամ Ադրբեջանի կազմում։ Ձեր միջանցքն ա, դուք էլ որոշեք, ինձ вообще пох։

Շնորհավորում եմ Ափյուռքի մեր հայրենակիցներին։

Սիրելի քույրեր և եղբայրներ' ձեր ուզածով եղավ։ Վերջապես դուք կազատվեք այդ գլխացավանքից, որը կոչվում է Հայաստան։

Դուք նույնպես հաղթել եք։

Շնորհավորում եմ հայկական ազգանուններով բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ձայները տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Դուք այս հաղթանակի իրական տերն եք»,- գրել է նա։

Հովհաննիսյանը նշել է՝ Ադրբեջանում այսպիսի ցնծություն Ադրբեջանում եղել էր մեկ էլ նոյեմբերի 10 -ին։ Նա «շնորհավորել է այս դարակազմիկ հաղթանակի գլխավոր մեղավոր և պատասխանատու Նիկոլ Փաշինյանին»։

«Ոչ մեկ նրա նման լավ չի հասկացել մեր «ժողովրդի» էությունը։ Այլև ոչ մի բան և ոչ մեկ նրան չի խանգարելու անել Հայաստանի հետ այն ամենն, ինչ ուզում է։

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին։ Չմոռանաք այսօր մասնակցել տոնական հանրահավաքին։

Հ.Գ. Գինու փառատոնը շարունակվում է։

Ինչպես նաև 2020 թվականը։ Մենք պարտվեցինք երկրորդ անգամ։

Թշնամուն և ինքներս մեզ։ Երևի Ազգն ավարտվեց Շառլ Ազնավուրի գնալու հետ միասին։

Մնաց ՑԵՂԱԽՈՒՄԲ»,- եզրափակել է Հովհաննիսյանը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել