Շատ աղջիկներ եւ կանայք բարակ մազերի խնդրի մասին ոչ թե լսել, այլ բախվել են դրան։
Բարակ մազերը մշտապես խառնվում են եւ երկար ժամանակ վարսահարդարիչով եւ հատուկ սանրերով հարդարված մազերը րոպեներ անց խառնվում են։
Իհարկե, ցանկացած կին երազում է փարթամ մազեր ունենալ, բայց ինչ անել եթե բնությունը այդ հարցում շռայլ չի գտնվել։
Հետեւեք մազերի մաքրությանը
Հենց որ բարակ մազերը կեղտոտվում են, նրանք միանգամից «ընկնում» են։ Այդ պատճառով, պետք է գլուխը ավելի հաճախ լվանալ, բայց չպետք է չափն անցնել, քանի որ գլուխը շատ լվանալը հեռացնում է մաշկի պաշտպանիչ սեբումի շերտը։
Մազերի արմատներին բալզամ մի քսեք
Բալզամը բարելավում է մազերի կառուցվածն ու վիճակը եւ հարթեցնում է կուտիկուլները։ Սակայն բալզամի մեջ առկա որոշ բաղադրիչներ նպաստում են մազերի ծավալի նվազեցմանը, այդ պատճառով բալզամը միայն մազերի ծարերին քսեք։
Մի պառկեք քնելու թաց մազերով
Փորձագետները ընդհանրապես խորհուրդ չեն տալիս քնել թաց մազերով. դա վնասում է մազերը։ Իսկ առավոտյան բարակ մազերը կորցնում են իրենց փարթամությունն ու խառնվում են։ Այդ դեպքում մեծ ջանքեր են պահանջվում նման մազերը սանրելու եւ հարդարելու համար։
Մազերը հարդարելիս գլուխը կախեք
Այս հնարքը կօգնի Ձեր սանրվածքին ծավալ եւ փարթամ տեսք է տալ, հատկապես եթե հավելյալ ծավալ հաղորդող միջոցներ եք օգտագործում։
Մի օգտագործեք պլաստմասե սանրեր
Այս նյութից պատրաստված սանրերը էլեկտրականացնում են բարակ մազերը. սանրվածքը հաստատ լավ տեսք չի ունենա։ Ընտրեք բնական մազիկներով կամ փայտե սանրեր։
Օգտագործեք մազերի համար նախատեսված լաքեր
Բարակ եւ ուղիղ մազերի սանրվածքն ավելի երկար պահելու համար հատուկ լաքեր օգտագործեք։ Ինչպես նաեւ կարելի է լաքով գզել մազերը։
Աղբյուրը՝ Liza
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
