«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կատակլիզմներ, պատերազմներ, վիրուս: Ծանր 2020-ը: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 3)

12:19, 29 հունիսի

NEWS.am STYLE-ը շարունակում  է ներկայացնել 2020թ․-ի առավել հետաքրքիր դեպքերը, որոնք արժանի են էկրանավորման։

Կարող եք սկզբում կարդալ առաջին և երկրորդ մասերը, ապա վերադառնալ:

Black Lives Matter (Սևերի կյանքերը կարեւոր են)

2020 թվականի մայիսի վերջին, երբ սպիտակ ոստիկան Դերեկ Շովինը սպանեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, զանգվածային բողոքներ սկսվեցին:

BLM շարժումը (Black Lives Matter) գործում է 2013 թվականից։ Այն առաջացել է Ջորջ Ցիմերմանին արդարացնելուց հետո: Վերջինս 2012թ.-ի փետրվարին սպանել էր աֆրոամերիկացի դեռահաս Թրեյվոն Մարտինին։

Բայց հենց 2020 թվականին շարժումն առավել մեծ թափով է տարածվում ոչ միայն Նահանգներում, այլեւ ամբողջ աշխարհում։

Մենք առաջարկում ենք ֆիլմ «սոցիալական դրամա» ժանրում, որտեղ բարձրացվելու են սևամորթ բնակչության իրական խնդիրները, բայց առանց ծայրահեղությունների և պոպուլիզմի հանդուրժողականության թեմայի։

Ֆիլմի գլխավոր հերոսը կլինի աֆրոամերիկացի ՝ փաստաբան Հարլեմից (Նյու Յորքի անբարենպաստ շրջան), որը կարողացել է դառնալ ընտանիքի հպարտությունն ու հասարակության արժանի անդամը: Ֆիլմը կպատմի սեւ բնակչության նկատմամբ խտրականության դրսեւորումների, կեղծավոր քաղաքական գործիչների մասին, որոնք օգտվում են հասարակության օրակարգից եւ քրեական տարրերից:

Գլխավոր դերում առաջարկում ենք Տերենս Հովարդի թեկնածությունը, որը հայտնի է իր ուժեղ դերասանական խաղով։

Ռեժիսորական աթոռին անպայման պետք է նստի Դարրեն Արոնոֆսկին։

Արցախյան Երկրորդ պատերազմն

2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց Արցախյան Երկրորդ պատերազմը։ 44 օր տևած արյունալի մարտերից հետո կողմերը Ռուսաստանի Դաշնության օգնությամբ հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրում։

Մենք առաջարկում ենք ռազմական դրամա ժանրի ֆիլմ, որտեղ տեղի ունեցածը հանդիսատեսին կներկայացվի երիտասարդ լրագրողի անունից, որը խմբագրության հանձնարարությամբ ռեպորտաժ է պատրաստում Անդրկովկասի գեղեցիկ վայրերի մասին։ Բայց մեր հերոսը չէր սպասում, որ կհայտնվի մի իրավիճակում, որտեղ պետք է բառացիորեն պայքարի իր կյանքի համար՝ զուգահեռ ցույց տալով հանդիսատեսին պատերազմի բոլոր սարսափները։

Գլխավոր դերում տեսնում ենք Դիլան Օ ' Բրայենին, որը, վստահ ենք, կկարողանա ցույց տալ հույզերի ողջ սպեկտրը։

Ռեժիսորի «պաշտոնում» առաջարկում ենք Սեմ Մենդեսին։

Կորոնավիրուս

2020թ.-ի սկզբին ոչ ոք չէր պատկերացնում, որ տարին գրեթե բոլորի համար շրջադարձային կլինի՝ մյուս տարիներից շատ տարբեր: Տնտեսությունից մինչև քաղաքականություն, սպորտից մինչև մշակույթ ՝ ամեն ինչ փոխվել է։

Առաջարկում ենք ֆիլմ ալմանախ ժանրում ՝ մեկ սյուժեով, բայց առանձին պատմություններով («Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմի նման):

Ֆիլմը կլինի այն մասին, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմակայում վիրուսին, այն բժիշկների մասին, որոնք իսկական հերոսներ են դարձել։

Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես են երբեմնի հեղինակավոր պաշտոնները դարձել  անպետք։ Փոխարենը, սննդի առաքիչները եւ առցանց հարթակները նետվեցին առաջ եւ մեզ համար իսկական փրկություն դարձան:

Ֆիլմում կներկայացվի, թե որքան դժվար էր սիրահարված զույգերի  համար շփվել հեռվից հեռու, և, թե ինչպես բարեկամները, որոնք իրար հանդուրժել չէին կարող, հայտնվելով մեկուսացված մեկ տարածության մեջ, քիչ-քիչ ընդհանուր լեզու են գտնում։

Եվ շատ բաներ, որ բոլորն արդեն զգացին  իրենց  մաշկի վրա։

Դերասաններ չենք առաջարկելու. բոլորս դեր ենք խաղացել այս կինոյում, իսկ լավագույն ռեժիսորը հենց կյանքն է։

Մաղթում ենք բոլորին քաջառողջություն:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել