Bloomberg-ի թղթակից Լուկաս Շոուն Twitter-ում պատմել է տպավորությունների մասին, որոնք ստացել է «Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տան» թրեյլերը դիտելու արդյունքում։ Լրատվամիջոցների համար «HBO» ալիքի նոր նախագծերի փակ ցուցադրություն է կազմակերպվել։ Շոուն նշել է, որ դրանք «չափազանց լավ տեսք ունեին»։
«Ինձ թույլ են տվել պատմել, որ ես տեսել եմ «Ժառանգների», «Գահերի խաղի» սփին-օֆի եւ «Լոս Անջելես Լեյքերսի» մասին նոր սերիալի թրեյլերները։ Չեմ կարող ասել, թե ինչ էր պատկերված հոլովակներում, բայց դրանք չափազանց լավ տեսք ունեին»,- նշել է Շոուն։
Լրագրողների հետ զրույցում HBO-ի նախագծերի տնօրեն Քայսի Բլոյսը հայտնել է, որ «Վիշապի տունը» այժմ «Գահերի խաղի» միակ սփին-օֆն է, որը հասել է նկարահանման պրոցեսին։ Մշակման փուլում են մի քանի նախագծեր եւս, սակայն դրանք արտադրության առավել վաղ փուլում են։
«Վիշապի տունը» սերիալի թողարկման հստակ օրը հայտնի չէ, այն ամբողջությամբ նկարահանված չէ։ Այժմ նկարահանումներն ընթանում են բրիտանական Քորնուոլում, ենթադրվում է, որ նկարահանող խումբը շուտով Իսպանիա կտեղափոխվի։ «Վիշապի տան» պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»