Հայ աստղերը` Էմմին, Սոֆի Մխեյանը, իրավաբան եւ երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ինչպես նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը, բարկացած են իրենց աղանդավոր լինելու վերաբերյալ ապատեղեկատվության տարածման կապակցությամբ:
Այդ մասին հայ աստղերը հայտնել են այսօր` հոկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 3-ին, Միացյալ Երիտասարդական Լիգա անվանմամբ կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել, որում նշվել են կոնկրետ հայտնի մարդկանց անուններ, որոնք, ըստ այդ կազմակերպության, հնարավոր է, աղանդավոր են: Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են այդ հայտարարությունը առանց հերքման, ինչը նույնպես դարձել է աստղերի բարկության պատճառը:
«Կարծում եմ, որ սա կոնկրետ իրավունքների ոտնահարում է, եւ դրա համար մենք որոշել ենք բարձրաձայն խոսել այդ թեմայի մասին: Ես արդեն, կարծես թե, 2-րդ կամ 3-րդ անգամ եմ հայտնվում կիզակետում, եւ ինձ շատ ավելի բարկացրեց այն փաստը, որ այդ նյութը, որը հայտնվեց համացանցում, հայտնվեց հենց իմ գլխավոր լուսանկարով: Եւ այդ ինձ իսկապես շատ է բարկացնում, եւ դրա համար շատ ավելի լուրջ ենք ուզել վերաբերվել այս հարցին, եւ իմ կողքին նստած են իրավաբաններ, ովքեր շատ լուրջ կզբաղվեն այդ հարցով»,- հայտնել է Սոֆի Մխեյանը:
Իր հերթին Էմմին նկատել է, որ վերջին ժամանակահատվածում բլոգերների կողմից շատ է լինում այսպիսի սխալ վերաբերմունք արտիստների կամ ոչ արտիստների նկատմամբ:
«Ի վերջո, կարելի է հասկանալ, որ մենք այդ անունը ձեռք ենք բերել մեր քրտնաջան աշխատանքով, այլ ոչ թե բլոգերների հաշվին: Ինչու են նրանք ուզում մեր հաշվին դառնալ հայտնի բլոգեր», - նշել է երգչուհին:
Նա նաեւ հայտնել է, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն եւ հաճախ եկեղեցի է այցելում, ընթերցում է Աստվածաշունչը, իսկ նրա կողմից առավել սիրված եկեղեցին է Էջմիածնում գտնվող Սուրբ Գայանեն:
Իսկ երգիչ եւ իրավաբան Վրեժ Կիրակոսյանը այդ ապատեղեկատվությունը տարածողներից հերքում է պահանջել, եւ նշել է, որ այն պետք է լինի առանձին աստղերից յուրաքանչյուրի համար:
Իր հերթին դերասան Սոս Ջանիբեկյանը հայտարարել է, որ աղանդներին չի վերաբերվում ոչ լավ, ոչ էլ վատ, բայց եթե նույնիսկ գրեին, որ նա սեւամորթ է, թեեւ նա շատ հարգում է սեւամորթներին, նա նույնպես կբարկանար, քանի որ այդ ամենը ապատեղեկատվությունը:
Նա նշել է, որ պատրաստ է ներել Միացյալ Երիտասարդական Լիգայի անդամներին, քանի որ նրանք երիտասարդ են եւ անխելք քայլ են կատարել, եթե նրանք հրապարակավ հերքեն այդ տեղեկությունները եւ ներողություն խնդրեն:
Արտիստները հայտնել են, որ դիմել են “AM” իրավաբանական կազմակերպությանը, որ շատ լուրջ կզբաղվի այդ խնդրով, եւ այդ ուղղությամբ աստղերի հետագա քայլերը քննարկման փուլում են գտնվում:
Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է