Նատաշա Ռոմանոֆը ստիպված է առերեսվել իր անցյալի հետ։ Նա պետք է հիշի, թե «Վրիժառուներին» միանալուց առաջ ինչ է եղել իր կյանքում, եւ պիտի իմանա վտանգավոր դավադրության մասին, որի մեջ են ընդգրկվել իր հին ծանոթներ Ելենան, Ալեքսեյը (Կարմիր Պաշտպանը) եւ Մելինան։
Ֆիլմին վիճակված էր շատ բարդ ճակատագիր. թողարկումը բազմիցս հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով (ի սկզբանե ֆիլմը պետք է դուրս գար 2020 թվականի մարտին):
Եվ ահա, գրեթե մեկուկես տարի անց, կինովարձույթում հայտնված Marvel-ի 4-րդ փուլի առաջին ֆիլմը՝ Նատաշա Ռոմանոֆի մասին սոլո կինոնկարը, վերջապես հասավ կինոթատրոններ։
Լիովին հասկանալու համար պետք է պարզաբանել, որ ֆիլմի ժամանակագրական գործողությունները տեղի են ունենում «Առաջին վրիժառուն.դիմակայություն» և «Վրիժառուներ.անվերջության պատերազմ» ֆիլմերի միջև։
Իհարկե, երկար սպասումից հետո հանդիսատեսը կարոտել է Marvel կինոտիեզերքի հերթական ֆիլմը, այն էլ ՝«Վրիժառուների»՝ արդեն հնագույն կերպարներից մեկի մասին։
Հանդիսատեսի սպասելիքները շատ էին, քանի որ Նատաշա Ռոմանոֆը ավելի քան 10 տարվա ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, եւ բոլորը սպասում էին, որ սցենարիստները « Սեւ այրի»-ի կերպարը լիովին կներկայացնեն իրենց, եւ որպես բոնուս, կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել Նատաշայի եւ Քլինթի հետ Բուդապեշտում։ Այդ մասին մեզ թիզերել են դեռեւս հեռավոր 2012 թվականին «Վրիժառուների» առաջին մասում:
«Ձեր սպասելիքները ձեր խնդիրներն են»․ այսպես ասում էր հանրաճանաչ մի ռուս ֆուտբոլիստ։
«Սև Այրին» գրված և նկարահանված է այնքան շաբլոն կերպով, որ պարզապես ձանձրալի է հետևել Նատաշայի պատմությանը։ Կինոժապավենի հիմնական խնդիրը հենց այն է, որ գրեթե չի բացահայտվում գլխավոր հերոսը։
Ֆիլմում կտրականապես բացակայում են անձնական տեսարանները, որոնք ցույց կտային հերոսուհու ներքին ապրումներն ու թուլությունները։
Իհարկե, Marvel-ը շարունակում է գլխավորել հոյակապ մարտական տեսարաններով էքշնի սանդղակը։
Ֆիլմում առկա հումորը չափավորված է, օպերատորական աշխատանքը գրավում է հյութալի կադրերով եւ համայնապատկերներով:
Բայց այս ամենը տեխնիկական ասպեկտներ են, իսկ կինոն պետք է հուզականորեն կառչած լինի հանդիսատեսին, ինչը, ավաղ, չկա «Սև այրու» մեջ ։
Ո՛չ սցենարիստը, ո՛չ ռեժիսորը չկարողացան այնպես անել, որ հանդիսատեսը կարողանա կարեկցել հերոսներին։ Սակայն երկրպագուները ուզում էին տեսնել Սքարլեթ Յոհանսոնի կերպարի բացահայտումը։ Նրա մարտական հմտություններին եւ հմայքին բոլորն արդեն վաղուց ականատես են եղել, իսկ ահա տեսնել նրա հոգին, հանդիսատեսին վիճակված չէր։
Պարադոքսալ է նաև այն, որ թեև ֆիլմի կերպարներն առանձնապես աչքի չեն ընկնում, բայց դերասանները պարզապես փայլում են հիմնականում խարիզմայի շնորհիվ։
Թե՛ Ռեյչլ Ուայսը որպես Նատաշայի հոգեւոր մայր, թե՛ Դեյվիդ Հարբորը որպես սուպերզինվոր, պարզապես անզուգական են։
Իսկ Ֆլորենս Պյուն ընդհանրապես ֆիլմի աստղն է։ Եվ եթե նա կփոխարինի Սքարլեթին «Վրիժառուներում»-ում, ապա դա հաստատ սուպերթարմացում է:
Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմում մի բան պակասում է․ պատկերը չափազանց պարզունակ է նույնիսկ Marvel-ի համար, ինչը շատ վշտացնում է, քանի որ ստուդիան վերջին տարիներին սկսել է զբաղվել ժանրերի սիմբիոզով, իսկ այստեղ այն նման է ապաշնորհ խոհարարի, որը կերակուր է պատրաստել առանց հոգու:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը