Երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահը հայտարարել է, որ աստղի առողջությունը խաթարվել է ուժեղ ներգործող դեղամիջոցների պատճառով, որոնք նրան ստիպել են խմել շաբաթը մեկ անգամ:
Ֆերնանդո Ֆլորեսը Բրիթնի Սփիրսի թիկնապահն է դարձել մեկ տարի անց, երբ երգչուհու հորը պաշտոնական խնամակալ են դարձրել։ Նրա խոսքով՝ ինքը ցնցված է եղել, երբ տեսել է, թե ինչ վիճակում է գտնվում աստղը։ Արտիստուհու նախկին թիկնապահը պատմել է, որ ամեն շաբաթ բուժքույր էր գալիս նեյրոլեպտիկների «կոկտեյլով»։ Բացի ուժեղ ներգործող դեղամիջոցներից, որոնցից Բրիթնի Սփիրսը բառացիորեն կորցնում էր բանականությունը, նրան ստիպում էին հակաբեղմնավորիչ միջոցներ ընդունել։
«Նա կորցրել էր բանականությունը եւ խոսում էր զուգահեռ աշխարհների մասին։ Նա ամբողջ օր հեռուստացույց էր դիտում կամ սպորտով էր զբաղվում։ Տրամադրության անկման ժամանակ նա լաց է եղել՝ լսելով «It’s A Man’s World»-ը, - The Sun-ին տված հարցազրույցում պատմել է երգչուհու նախկին թիկնապահը։
Ֆլորեսի խոսքով՝ ինքը որոշակի առնչություն է զգացել Բրիթնի Սփիրսի «ճնշմանը», այդ իսկ պատճառով 8 ամիս աշխատելուց հետո ազատվել է աշխատանքից։ Նախկին թիկնապահը հավելել է, որ երգչուհին միայնակ չէր կարող դուրս գալ տանից, իսկ նրա յուրաքանչյուր գնումը պետք է հավանության արժանանար հոր կողմից: Նա պնդում է, որ երգչուհու հեռախոսին մշտապես հետեւել են, իսկ բոլոր հյուրերի պայուսակները, եթե նրանց թույլատրվում էր այցելել աստղին, խուզարկվել են։
Բրիթնի Սփիրսն ակտիվորեն սկսել է պայքարել իր ազատության համար։ Առայժմ նրան չի հաջողվում հասնել հոր խնամակալությունից ազատմանը։ Վերջերս երգչուհին հայտարարել էր, որ հրաժարվում է ելույթ ունենալ, քանի դեռ դատարանը հորը պաշտոնապես չի զրկել խնամակալի կարգավիճակից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում