Nemra ռոք խումբը երեկ թողարկեց իր նոր տեսահոլովակը՝ հին ու սիրված երգերից մեկի հիման վրա: Հատկանշական է, որ տեսահոլովակի հերոսուհին դարձել է սերիալներից հայտնի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:
«Զիմ խորոտիկ յար» երգը Nemra-ի երգացանկում վաղուց կա. խմբի, գրեթե, ոչ մի համերգ չի անցնում առանց դրա կատարման: NEWS.am STYLE-ի հետ զրույցում խմբի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանը պատմել է՝ ինչու են հենց հիմա որոշել տեսահոլովակով ներկայացնել երգը, ու ինչպես է Ժաննան դարձել տեսահոլովակի հերոսուհին:
«Արդեն մոտ 6 տարի է, ինչ համերգներին ներկայացնում ենք «Զիմ խորոտիկ յար»-ը: Մեր հեղինակային երգերը հերթ չէին տալիս, որ մեր ժողովրդական երգերի մշակումները ձայնագրեինք ու տեսահոլովակով ներկայացնեինք, բայց քանի որ երկու ալբոմ թողարկեցինք մեր հեղինակայիններով եւ նաեւ մեկ սինգլ՝ գալիք երրորդ ալբոմից, որոշեցինք մեր հայկական մշակումները նույնպես ձայնագրել եւ տեսահոլովակով ներկայացնել»,-պատմեց երաժիշտը:

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, որի շնորհիվ էլ իրագործվել է խմբի վաղեմի գաղափարը:
«Ռեժիսոր Կարեն Ամյանն իր ամբողջ թիմի հետ միասին մեզ շատ օգնեց իրագործել այս ամենը, վաղուց էինք մտածել այս երգի համար տեսահոլովակ նկարահանելու մասին, եւ, վերջապես, եկավ այդ ճիշտ ժամանակը»:
Եթե նախկինում Nemra-ի տեսահոլովակներում հերոսուհու դերում նկարահանվում էին աղջիկներ, որոնք հանրությանը հայտնի չէին, այս տեսահոլովակն առանձնացավ նաեւ այդ առումով: Անդրադառնալով հայտնի դերասանուհու ընտրությանը՝ Վանը նշեց.

«Նախկինում, այո, ձգտում էինք, որ հերոսուհին հայտնի չլինի, եւ մարդիկ բացահայտեն նրան հենց մեր տեսահոլովակով, և մեր ապագա տեսահոլովակներում այդ մոտեցումը հնարավոր է՝ շարունակվի: Իսկ «Զիմ Խորոտիկի» համար մենք եւ տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Ամյանը միակարծիք էինք, որ հերոսուհին հենց Ժաննան պետք է լինի, մնում էր հասկանալ՝ արդյոք այդ ցանկությունը փոխադարձ էր: Եվ, ինչպես պարզվեց, Ժաննան էլ շատ լավ ծանոթ էր մեր գործունեությանն ու սիրով ստանձնեց խորոտիկ յարի դերը»:
Վանի խոսքով՝ Ժաննայի հետ աշխատելը հաճելի էր՝ թե´ մարդկային որակների, թե´ պրոֆեսիոնալիզմի առումով.

«Ծանոթացանք հենց նկարահանման ժամանակ, բայց տպավորություն էր, կարծես վաղուց էինք ճանաչում իրար»:
Ի ուրախություն Nemra-ի երկրպագուների՝ տեսահոլովակը միակ նորությունը չէ, որով խումբն այս ընթացքում կիսվում է. զբաղվածությունը շատ է, իսկ առջեւում՝ համերգներ.

«Արդեն այս ամիս հասցրինք մի շարք ելույթներ ունենալ տարբեր վայրերում՝ Ձորաղբյուրում, Դիլիջանում, մասնակցեցինք փառատոնի Երեւանում, նվագեցինք «Եվրո 2020»-ի եզրափակիչ հանդիպման ցուցադրությունից առաջ կազմակերպված համերգին, իսկ առաջիկայում ունենք համերգներ Գյումրիում եւ Սեւանում, դրանից հետո համերգները դեռ հաստատման փուլում են:
Այսքան դադարից հետո կրկնակի եռանդով վերադարձանք բեմ՝ շատ մեծ կարոտով եւ լրիվ ուրիշ էներգետիկայով ու թարմությամբ: Այս ընթացքում աշխատել էինք մեր հնչողությունը բարելավելու ուղղությամբ, եւ հիմա ավելի հաճելի է, չենք հագենում համերգներից»,-հավելեց Վանը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը