Մենք սովոր ենք, որ աստղերը միշտ իդեալական տեսք ունեն․ կատարյալ վարսահարդարում, անթերի դիմահարդարում եւ, իհարկե, շքեղ հանդերձանք։ Բայց, եթե շատ ուշադիր նայենք իրենց զգեստներին, կարող ենք շատ հետաքրքիր տեսնել․․․ անսպասելի։ Հետաքրքի՞ր է։ Ապա կարդա նյութը։
Ռեյչլ Մակ-Ադամս
Ռեյչլ Մակ-Ադամսը հրաշալի զմրուխտե զգեստով կարող էր հավակնել ամենաոճային հյուրերի ցուցակում տեղ ունենալուն, եթե չլիներ այդ տեսակի կտորը․․․ Թեթեւ եւ հակված ճմրթվելուն․ այն փչացրել է ողջ տպավորությունը։ Իրավիճակը սրել է նաեւ այն, որ դերասանուհին նման կերպարով հայտնվել է ոչ թե «շարքային» միջոցառման, այլ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը։
Ջենիֆեր Լոպես
Իսկ Ջենիֆեր Լոպեսն այնքան էր շտապում «Ոսկե գլոբուս–2016»-ի արարողությանը, որ չօգտագործեց դեզոդորանտ՝ հասկանալով, որ քեյփ զգեստը կփրկի նրա բացթողումը։ Ամեն ինչ կարող էր հարթ ընթանալ, եթե չլիներ լուսանկարների համար արված ֆիրմային կեցվածքը... Եվ այստեղ ոչ շքեղ զգեստը, ոչ կատարյալ դիմահարդարումը, ոչ գեղեցիկ սանրվածքը, ոչ էլ նույնիսկ ախորժելի բարեմասնությունները չկարողացան փրկել երգչուհուն:
Ջենիֆեր Լոուրենս
Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակին մասնակցելով եւ Dior-ի շքեղ զգեստով ներկայանալով՝ Ջենիֆեր Լոուրենսն ակնհայտորեն չէր ակնկալում Լոնդոնում անձրեւոտ եղանակ: Բաց երանգի զգեստի փեշը ներծծվել էր կեղտոտ անձրեւի կաթիլներով։ Դերասանուհին չէր հասցրել անգամ քայլ կատարել գորգի վրա: Թե ով է այս միջադեպի դավաճանը, մնում է գաղտնիք, իսկ ահա մերկացնող լուսանկարները դեռ երկար կպահպանվեն համացանցում։
Գվինեթ Փելթրոու
Այսօր freethenipple շարժումը թափ է հավաքում, սակայն Գվինեթ Փելթրոուն հանդես էր գալիս կրծքի ազատության օգտին դեռ այն ժամանակ, երբ դա մեյնսթրիմ չէր: 2002 թվականի «Օսկարի» հանձնման արարողությանը նա հագել է շքեղ զգեստ՝ թափանցիկ վերարկուով, միտումնավոր մոռանալով կրծկալի մասին՝ դրանով իսկ շրջապատին ցուցադրելով իր բարեմասնությունները: Խնդիրն այն է, որ կտորն այնքան է ամրացրել դերասանուհու կրծքին, որ այն ստացել է ոչ այնքան գեղագիտական ձեւ․․․
Քեթի Փերի
Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ դուք ընտրում հագուստ ոչ Ձեր չափսերով... Քեթի Փերին, ըստ երեւույթին, թերագնահատել է իր կազմվածքը նաեւ 2017 թվականին «Օսկարի» աֆթեփարթիի ժաանակ եւ կրել է զգեստ, որը շատ նեղ է եղել։ Ամենապատասխանատու պահին հանդերձանքը երգչուհու վրա պատռվել է շատ անվայել վայրում։ Եվ անկախ այն հանգամանքից, որ նա աշխատել է մեջքով չթեքվել դեպի տեսախցիկները, այնուամենայնիվ չի կարողացել թերությունը թաքցնել տեսախցիկներից:
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը