Անառողջ նիհարության հասած մոդելներն այսօր ոչ միայն արդիական չեն նորաձեւության մեջ, այլեւ՝ այս միտումը ժամանակի ընթացքում արժանացել է մի շարք քննադատությունների, քանի որ հենց այս պահանջների պատճառով մի շարք աղջիկներ կորցրել են ինքնավստահությունը, ոմանք էլ՝ դարձել անորեքսիկ ու ուշաթափվել հենց պոդիումի վրա:
Նորաձեւությունն այսօր ավելի բազմաոճ ու հանդուրժող է, եւ սա նաեւ այն համարձակ մոդելների վաստակն է, որոնք կոտրելով կարծրատիպեր՝ հստակ քայլերով «ներխուժել են» նորաձեւության աշխարհ ու թելադրել իրենց կանոնները:
Վերհիշել ենք պլյուս չափսի 5 մոդելների, որոնք իրենց օրինակով ոգեշնչել են շատ աղջիկների սիրել իրենց մարմինն ու դիմացինին ստիպել անել նույնը:
Էշլի Գրեմ

Գրեմի կարգախոսն է՝ «Հպարտացիր քո բարեմասնություններով», եւ երբ 2010-ին Fox-ն ու ABC-ն հրաժարվեցին հեռարձակել նրա բրենդային ներքնազգեստների հավաքածուի գովազդային հոլովակը, նա CBS-ի առավոտյան շոուի հարցազրույցում արտահայտեց իր դժգոհությունը՝ նշելով՝ «Victoria's Secret-ի գովազդային հոլովակներն այդ հեռուստաալիքներով պտտվում են ամբողջ օրվա ընթացքում, իսկ երբ հերթը հասնում է իմ հավաքածուին, որը ներկայացնում է փոքր-ինչ մեծ չափսերի ներքնազգեստներ, բոլորն ապշում են»:

Սակայն մոդելն իր պայքարը շարունակելով՝ հասել է նրան, որ այժմ գովազդում է աշխարհահռչակ բրենդների հավաքածուները: Նա իր ողջ հմայքով փայլում է ամենանորաձեւ ամսագրերի շապիկներին ու իր օրինակով ոգեշնչում բազում աղջիկների, որոնք անկախ չափսերից՝ երազում են մոդել դառնալու մասին:
Դենիս Բիդո

Պուերտոռիկացի մոդելն աշխատում է այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Macy’s-ը, Old Navy-ն եւ Forever 21-ը: Մոդելը հայտնի է իր բարձր ինքնագնահատականով, որը փորձում է սերմանել նաեւ մյուս աղջիկների մեջ:

«Կնոոջ մեջ ոչ մի սխալ բան չկա: Ամեն ինչ կախված է ինքնավստահությունից ու քեզ տրվածը լավագույնս ներկայացնելու կարողությունից»,-ասել է նա:
Ուիթնի Թոմփսոն

Թոմփսոնը «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուում պլյուս չափսի առաջին հաղթող մոդելն է: Հաղթանակից հետո մոդելն ակտիվորեն զբաղվել է սնման խանգարումներ ունեցող աղջիկների խնդիրներով:
«Ուզում եմ օգնել մարդկանց բացահայտել իրենց յուրահատկությունն ու դեմ գնալ հասարակական կարծրատիպերին, որոնք շատերին տանում են դեպի անառողջ սովորություններ»,-հարցազրույցներից մեկում նշել է նա:
Քրիսթալ Ռեն

35-ամյա Քրիսթալ Ռենն այսօր պլյուս չափսի ամենահայտնի մոդելներից է, մինչդեռ 14 տարեկանում, երբ առաջին քայլերն էր փորձում անել մոդելային ասպարեզում, նրան ասացին, որ նա կարող է սուպերմոդել դառնալ միայն այն դեպքում, եթե տասը կիլոգրամով նիհարի:

Աղջիկն, ազդվելով ասվածից, այնքան նիհարեց, մինչեւ դարձավ անորեքսիկ ու դժբախտ: Ավելի ուշ՝ հարցազրույցներից մեկում նա նշել է. «Հետո ես սկսեցի նորից սնվել, քաշ հավաքել ու ինձ սիրել այսպիսին, ու հենց այդ ժամանակ իմ մոդելային կարիերան վերելք ապրեց՝ մի բան, որին քչերն էին հավատում»:
Ռոբին Լոուլի

Լոուլին պլյուս չափսի ամենահայտնի մոդելներից է: Նա չի վախենում անգամ անմշակ լուսանկարներ տեղադրելուց: 32-ամյա մոդելը խոստովանել է, որ իր կյանքի հպարտություններից մեկն այն է, որ ստիպել է նորաձեւության աշխարհին ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին՝ կա:

«Երբ ես, վերջապես, հաշտվեցի իմ մարմնի չափսերի հետ եւ հանրայնորեն եւս ճանաչվեցի՝ որպես պլյուս չափսի մոդել, հիշում եմ՝ հենց այդ պահին ինձ զգացի լիարժեք ու բավարարված: Ես ի վերուստ այսպիաին եմ ծնվել»,-ասել է նա:
Աղբյուրը՝ Woman’s Day
Լուսանկարները՝ Wireimage, Getty Images, Sport Illustrated, Allure.com, David Becker/Getty Iages for LARAS, Sean Zanni/Patrick Macmullan/Getty Images, Shutterstock, Cosmopolitan.com, Glamour, Marie Clair Australia
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ